News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Երեքշաբթի Ֆիլիպինների կենտրոնական մասում տեղի է ունեցել 6,6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է AFP-ն։

ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը հայտնում է, որ երկրաշարժը տեղի է ունեցել Մասբատե քաղաքի հարավ-արեւելքում, տեղական ժամանակով 08:03-ին։

Բազմաթիվ շենքեր են վնասվել։

Տեղական ռադիոյի լրագրող Քրիսթոֆեր Դեկամոնը հայտնել է, թե տեսել է ինչպես են շտապօգնության աշխատակիցները եռահարկ շենքի փլկատակների տակից հանում մի տղամարդու մարմինը։

Նշվում է, որ երկրաշարժի զոհի կինը ողջ է մնացել։

Ոստիկանությունից հաստատել են մեկ մարդու մահը։ Այս պահին այլ զոհերի մասին չի հաղորդվում, իրականացվում են որոնողափրկարարական աշխատանքներ։

Լրագրողը նաեւ հայտնել է, որ երկրաշարժի պահին իրենք ուղիղ եթերում էին եւ շենքից անմիջապես դուրս են վազել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների կարիքների համար
Հայաստանը 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիայի Նոտո...
Տարեսկզբից Ադրբեջանի տարածքում գրանցվել է ավելի քան 2 հազար երկրաշարժ
Այս տարվա առաջին երեք ամսում Ադրբեջանում գրանցվել է ավելի քան 2 հազար երկրաշարժ...
Իրանում տեղի է ունեցել երկրաշարժ
4,5 մագնիտուդով երկրաշարժ Իրանում...
Հզոր երկրաշարժ Պապուա-Նոր Գվինեայում. զոհվել է երեք մարդ, ավերվել 1000 տուն
Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել
Նրա խոսքով՝ երկրաշարժի օջախը գտնվել է Տաջիկստանի տարածքում՝ ղրղզական Կարա-Թեյիթ գյուղից 16 կիլոմետր հարավ-արևելք և Բատկեն քաղաքից 124 կիլոմետր հեռավորության վրա...
Տաջիկստանում Ղրղզստանի հետ սահմանի մոտ 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Աղբյուրը գտնվում է Դուշանբեից 270 կմ հեռավորության վրա...
Ամենաշատ