News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


«Լիդիան Արմենիան» հայտարարում է Սյունիքի Գորայք համայնքում նմուշների նախապատրաստման, անալիտիկ, գիտական քիմիական լաբորատորիայի վերաբացման մասին:

Լաբորատորիան Գորայքում գործում էր 2007թվականից: Ամուլսարի շուրջ տեւական ապօրինության հետեւանքով լաբորատորիան փակվեց, իսկ աշխատակիցներից շատերը բռնեցին արտագաղթի ճանապարհը: Հենց այստեղ էին իրականացվում անալիտիկ անալիզի համար հորատհանուկների նմուշների նախապատրաստումը եւ ծավալային քաշի որոշումը, ինչպես նաեւ թթվային ապարների դրենաժի կառավարման մոդելավորման աշխատանքները՝ արտասահմանյան լավագույն փորձագետների վերահսկողությամբ: Այս աշխատանքների արդյունքում առաջին անգամ Հայաստանում ներդրվելու է թթվային ապարների դրենաժի կառավարման շրջանակներում պասիվ մաքրման կայանի միջազգայնորեն ընդունված տեխնոլոգիան: Հայաստանի համար այս բացառիկ լաբորատորիան Ամուլսարի շինարարության փուլից կիրառում էր բնապահպանական ամենաառաջատար փորձը՝ միաժամանակ պատրաստելով երիտասարդ մասնագետների։

Ամուլսարի ծրագրի շնորհիվ Գորայքն այն բացառիկ գյուղական համայնքներից էր, որտեղ երիտասարդները հնարավորություն էին ստացել մասնագիտական նոր գիտելիքներ ձեռք բերել, «Լիդիան Արմենիայի» ֆինանսավորմամբ ստանալ համապատասխան բարձրագույն կրթություն, կայանալ որպես սերտիֆիկացված մասնագետներ եւ աշխատել միջազգային բարձրակարգ մասնագետների հետ:

Այսօր Գորայքի համար կարեւոր նշանակություն ունեցող այս լաբորատորիան վերաբացվել է` հետագայում ամբողջ հզորությամբ գործելու հեռանկարով: «Լիդիան Արմենիան» նպատակ ունի դիմելու լաբորատորիայի միջազգային սերտիֆիկացման համար, որից հետո այն արդեն իր ծառայությունները կառաջարկի նաեւ հանքարդյունաբերության եւ այլ ոլորտների ընկերություններին, այդ թվում նաեւ թթվային դրենաժի կառավարման հարցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ