ՌԴ Աստրախանի մարզի «Կապուստին Յար» զիափորձարանում «Էշելոն-2020» զորավարժությունների ժամանակ ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերը (ՕԱՀՈւ) սկսել են նյութատեխնիկական շրջանի տեղակայումը:
Ինչպես հայտնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը, հրահանգը ստանալով՝ ՀԱՊԿ ՕԱՀՈւ նյութատեխնիկական ապահովման վարչությունը սկսել է մշակել նյութատեխնիկական ապահովման կազմակերպումը համատեղ գործողությունների անցկացման ժամանակ: Շտաբի աշխատանքի ընթացքում փորձարկվում են նյութատեխնիկական ապահովման վարչության խմբերի աշխատանքների նոր ալգորիթմները:
Զորավարժություններին առաջին անգամ մշակվում են ռուսական զորքերի ու զորավարժություններին մասնակցող արտասահմանյան կոնտինգենտների ստորաբաժանումների պրակտիկ գործողությունները:
Զինծառայողները ՀՌՕ նորոգման-էվակուացիոն առանձին ստորաբաժանումների հետ համատեղ ծավալել են ռազմամթերքը պահելու եւ բաշխելու դաշտային պահեստներ, ռազմական տեխնիկայի նորոգման եւ տեխնիկական սպասարկման կետեր:
Ինչպես նաեւ իրականացվել են արտադրական հումքի եւ կենդանական ու բուսական ծագման սննդամթերքի որակի եւ անվտանգության ստուգումներ:
Զորավարժություններին ՀՌՕ նյութատեխնիկական ապահովման հարցերով զորքերի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Վորոնովի ղեկավարությամբ մասնակցում են ՀԱՊԿ Միացյալ շտաբի կազմակերպության ու օպերատիվ խմբի անդամ պետությունների ռազմական կոնտինգենտները:
Զորավարժությունները կտեւեն մինչեւ օգոստոսի 20-ը: Զորավարժություններին կմասնակցեն 1000 զինծառայողներ եւ 250 միավոր տեխնիկա:
Զորավարժություններին մասնակցող հայ զինծառայողները բարձր են գնահատում ստացած փորձը: «Սա լավ փորձ է մեզ համար»,-ասել է ՀՀ ԶՈւ ավագ լեյտենանտ Սեւակ Խաչատրյանը: