News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ այսօր պատերազմի սպառնալիքը չափազանց մեծ է:

Պատասխանելով հարցին, թե ինչու է որոշել խոստացածից շուտ մամուլի ասուլիս անցկացնել, եւ արդյոք դա նշանակում է, որ մինչեւ խորհրդարանական հանձնաժողովի զեկույցի հրապարակումն ասելիք կա, նախկին նախագահն ասել է, որ այն, ինչ ինքը ուզում է ասել, կապված չէ զեկույցի հետ:

«Դա պայմանավորված է նրանով, որ երկրում իրադարձություններ են տեղի ունենում, որոնք սերտ կապ ունեն ապրիլյան իրադարձությունների հետ: Ապրիլյան պատերազմը միայն պատերազմ չէր, դա խոշոր ռազմաքաղաքական իրադարձություն էր, որն ազդեց ներքին եւ արտաքին օրակարգի վրա: Ապրիլյան պատերազմը սերտորեն կապված է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության եւ անվտանգության հետ: Դա մեր ժողովրդի կենսական կարեւորություն ունեցող հարցերից մեկն է: Այն սերտորեն կապված է բանակցային գործընթացի հետ, որը, իմ կարծիքով, ցավոք, կամ մտել է փակուղի կամ էլ ընթանում է ոչ այնպես, ինչպես պետք էր:

Ինչպես արդեն ասեցի, ապրիլյան պատերազմը կապված է նաեւ մեր արտաքին քաղաքականության հետ: Այդ պատճառով այսօր մեր երկրի շուրջ ծավալվող իրադարձությունները շատ վտանգավոր են: Եթե ամփոփենք ասվածը, կարող եմ հայտարարել, որ այսօր պատերազմի սպառնալիքը չափազանց մեծ է: Իսկ յուրաքանչյուր մարտական գործողություն, լինի դա 4 կամ 7 օր, ճիշտ հետաքննման կարիք ունի: Նույնիսկ ԶՈւ զորավարժություններից հետո գործողությունների եւ խնդիրների ցուցակ է կազմվում, որպեսզի, Աստված մի արասցե, մարտական գործողություններին պատրաստ լինենք: Մյուս կողմից, վստա՞հ եք, որ արտակարգ դրությունը մոտ ապագայում կավարտվի: Ես վստահ չեմ»,-ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ