REN TV և «Ռոսիա 24» հեռուստաալիքները հրապարակել են Օմսկի օդանավակայանում բլոգեր Ալեքսեյ Նավալնու հոսպիտալացման տեսանյութը:
Տեսանյութում երեւում է՝ ինչպես են շտապօգնության բժիշկները պատգարակին պառկած Նավալնուն տեղափոխում:
Տեսանյութը նկարահանել է ուղեւորներից մեկը:
S7 ավիաընկերությունը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ բլոգերը ինքնաթիռում ոչինչ չի կերել եւ չի խմել:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Տոմսկից թռիչքից առաջ Նավալնին միայն սեւ թեյ է խմել օդանավակայանի սրճարանում: Ենթադրվում է, որ ընդդիմադիր գործչին թունավորել են:











