News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երևանի Շրջանային փողոցի տներից մեկի երկրորդ հարկից ընկած 5-ամյա երեխայի վիճակում դրական տեղաշարժ կա։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի խոսնակ Գեւորգ Դերձյանը։ 

Նախօրեի համեմատ երեխայի վիճակն ավելի լավ է, բայց նա շարունակում է գտնվել վերակենդանացման բաժանմունքում։ Հիշեցնենք, որ փոքրիկը գանգաթաղի կոտրվածք ուներ, գլխուղեղի սալջարդ, թոքերի սալջարդ: Բժիշկները նրա վիճակը գնահատել էին ծանր։

Հիշեցնենք, որ երեխան ազնգուշաբար վայր էր ընկել իրենց տան 2-րդ հարկի պատուհանից։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ