News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


Ռուսաստան մեկնել ցանկացող քաղաքացիներից մեկն այսօր՝ օգոստոսի 20-ին, Կառավարության դիմաց  նշեց, որ իրենք հիասթափված են այսօրվա իշխանություններից։

«Այս ամենի վերջը ե՞րբ է գալու։ Էդ պարոն վարչապետը վերևից ե՞րբ պիտի իջնի, պատասխանի մեր հարցերին,ասում էր՝ ձեր կողքին եմ լինելու, բա ո՞ւր է: Այսօր ես 50 հազար դրամ պետք է վճարեմ, որտեղից եմ վճարելու, ո՞ւմ զալոգ դնեմ, որ վճարեմ: Քոչարյանին բերում մեր աչքն են մտցնում, մենք նրանց հանեցինք, որ  Փաշինյանը  նորմալ ղեկավարի, երբ ընտրվում էր, մենք ծափահարում էինք, իսկ հիմա չի իջնում մեր հարցերին պատասխանի»:

Քաղաքացին նշեց, որ ինքն է դիմել Վրաստանի դեսպանատանը, ինչի շնորհիվ մեկ անգամ այնտեղ բնակվող հայերը կարողացել են վերադառնալ հայրենիք։

«Դիմեցի Վրաստանի նախագահին,  հուլիսի սկզբին բացեցին, հիմա դու չե՞ս կարող դիմել Ռուսաստանին, ու Վրաստանին, որ կարողանանք գնալ, պարոն վարչապետ, որ  հայրենակիցներդ գնան, կարող ես, ուղղակի չես ուզում »,- ասաց քաղաքացին:

Ակցիայի մասնակիցը դժգոհեց նշեց, որ հիասթափված են կառավարությունից։

«Իրանց ժամանակ այսպես չէր, իսկ Նիկոլի օրով՝ ես մեռելի հետ եմ եկել, իջել, ինչի՞ համար պետք է մեռելին հասարարակական տրանսպորտով բերեն։

Վարչապետը կարմիր պալասա է գծել Հայաստանի վրա»,– ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ