News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հունվարից օգոստոս Հայաստան չի այցելել մոտ 800 հազար զբոսաշրջիկ, այսինքն՝ միայն ներգնա տուրիզմը 9 ամսում կորցրել է 700 մլն դոլար։ Այս մասին օգոստոսի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։

Նրա խոսքով՝ առաջին կիսամյակում հայկական տուրիզմը ընդհանուր կորցրել է 500 մլն դոլար․ 350 մլն դոլար ներգնա տուրիզմի ոլորտում եւ 150 մլն դոլար արտագնա եւ ներքին տուրիզմի ոլորտում։ «Մենք այս ցուցանիշները կստանանք, եթե հիմք ընդունենք 2013 թվականի տվյալները, երբ յուրաքանչյուր ներգնա զբոսաշրջիկ ծախսում էր մոտ 700-800 դոլար։ Իմ գնահատականներով՝ թիվը մինչեւ հիմա 1000 դոլարից անցնում էր»,- նշեց նա։

Փորձագետը նշեց, որ ճգնաժամը դեռեւս շարունակվում է, այդ թվում՝ ներքին տուրիզմի ոլորտում, որի այս տարվա առաջին կիսամյակի ցուցանիշները անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշների համեմատությամբ կիսով չափ կրճատվել են։ «Հուլիսն ու օգոստոսը ավելի ակտիվ կլինեն, սակայն անցյալ տարվա ցուցանիշներին, միեւնույն է, հասնել չի հաջողվի։ Տնտեսվարող սուբյեկտները, որոնք վարկեր էին վերցրել, կարող են բախվել դրանց մարման, բիզնեսը եւ աշխատատեղերը պահպանելու խնդիրների։ Նրանց իրապես սնանկություն է սպառնում։ Այս խնդրի լուծում կարող է դառնալ վարկային պարտավորությունների սառեցումը, նվազագույնը մինչեւ 2021 թվականի ապրիլ։ Եթե բանկերն ի վիճակի չեն այս քայլին գնալու, ապա օգնության ձեռք պետք է մեկնի Կառավարությունը՝ կա՛մ սուբսիդավորի վարկերի տոկոսները, եւ այդ դեպքում բանկերը կկարողանան գնալ վարկի մայր գումարի մարման հետաձգման, կա՛մ տնտեսվարող սուբյեկտներին անտոկոս վարկեր տրամադրեն մինչեւ 3 տարի ժամկետով»,- հավելեց Մեխակ Ապրեսյանը։

Նա ընդգծեց, որ Կառավարության հակաճգնաժամային միջոցառումների 23-րդ փաթեթը անչափ կարեւոր նշանակություն ունի, քանի որ մասամբ լուծում է տուրիզմի ոլորտում ամենագլխավոր ռեսուրսի՝ կադրերի խնդիրը, որոնց երկիրն արդեն սկսում է կորցնել։ «Այս աջակցությունից հիմնականում օգտվում է հանրային սննդի ոլորտը։ Սակայն եթե չի ապահովվում երկրորդ բաղադրիչը, այսինքն՝ չի գործում տուրիզմի ոլորտը, ապա այդ դեպքում աջակցության միջոցառումը կարող է լիարժեք չլինել։ Անհրաժեշտ է կարգավորել հասարակական, մշակութային միջոցառումների անցկացումը, օրինակ՝ փառատոների, որպեսզի զբոսաշրջիկների համար ապահովվի երկրի գրավչությունը։ Սակայն առաջին հերթին անհրաժեշտ է վերականգնել կանոնավոր ավիափոխադրումները՝  մուտք գործելիս կորոնավիրուսի ախտորոշման թեստի բացասական արդյունքի պարտադիր առկայության պահանջ մտցնելով, որպեսզի բարդություններ չստեղծվեն ո՛չ զբոսաշրջիկների, ո՛չ Հայաստանի տնտեսավարող սուբյեկտների համար»,- ամփոփեց ՀԿ ղեկավարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահպանելով ու ներկայացնելով հայկականը․ կայացավ One Way Tour–ի Tourism&more կոնֆերանսը
Ի՞նչ դեր կարող են ունենալ զբոսաշրջային ընկերությունները հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության գործում...
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
ՀՀ-ն ու Չինաստանն ամրապնդել են համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության և զբոսաշրջության ոլորտներում. դեսպան
Պարոն Ֆանգ Յոնգը նաև ընդգծել է Հայաստան-Չինաստան բարեկամության ընկերության դերն այդ կապերի...
Հայաստանը մի շարք երկրների համար կդառնա զբոսաշրջային նոր ուղղություն. Նոր ծրագիր է մեկնարկում
Հրավիրել և ֆինանսավորել ենք, որպեսզի տուրիստական երկրների ներկայացուցիչները Բալթյան երկրներից գան Հայաստան ինֆոտուրի, որպեսզի...
Այս տարվա փետրվարին ՀՀ է այցելել 127 հազար զբոսաշրջիկ. 2023-ին դա եղել է 130 հազար
2023 թ․ փետրվարին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (43%), Վրաստանից (14%) և Իրանից (7%)...
Ամենաշատ