News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


Կառավարության դիմաց այսօր՝ օգոստոսի 20–ին, Ռուսաստան մեկնել ցանկացող քաղաքացիների բողոքի ակցիայի ժամանակ քաղաքացիներից մեկն իր հետ բերել էր ՌԴ մեկնելիս մահացած քաղաքացու նկարը:

«Այս մարդը ՝ Վախթանգ Մելքումյանը, ավտոբուսով մեկնելու ճանապարհին է մահացել: Նա էլ է մեր կողքին կանգնել ու պայքարել այս  խնդրի համար:

Այսօր այստեղ ենք, որ Փաշինյանը դուրս գա, մեզ հետ խոսի՝ այս հարցը լուծենք: Պետք է վրացական կողմը մեզ մարդու տեղ դնի, մենք անասուն չենք, որ գցեն ավտոբուսները տանեն, դրա համար խնդրում ենք վարչապետին մեզ հետ խոսի: Այս մարդու կյանքը, բոլորին խրատ պետք է լինի, ռուսական կողմը ամոթ պետք է անի՝ իրենց պատճառով  է այս մարդը մահացել, եթե չեն ուզում, որ շարունակվի այս ամենն ու էլի ինչ-որ մեկը չհիվանդանա, մահանա, պետք է իրենք մեզ լսեն»,- ասաց  ակցիայի մասնակիցը:

Նա նշեց, որ ինքն այսօր վերջին անգամ է  այստեղ գալիս. «Արդեն այնքան եմ հիասթափվել մեր կառավարությունից, նրանցից, ովքեր խոստումներ են տվել ու չեն կատարել: Մեծ ցավով՝ ամսի 28-ի համար տոմսեր եմ գնել, որ այստեղից գնամ, քանի որ հասկանում եմ՝ մեզ մարդու տեղ չեն դնում, այս ժողովուրդը, որը պատրաստվում է գնալ, էլ հետ չի գալու: Եթե ուզում եք, որ թուրքերը գան էս հողը վերցնեն, շարունակեք նույն կերպ»:

Նրա խոսքով՝ Կառավարությունը անցած անգամ իրենց գլխի տալ փափուկ բարձ դրեց, ու ոչ մի բան չարեցին:

Ակցիայի մասնակիցը նշեց, որ այս պահին արդեն մոտ 2200 ընտանիք է սպասում երկրից գնալուն, բայց այդ թվերն անընդհատ ավելանում են:

«Պետք է այնպես անեն, որ մարդիկ այստեղ գալու ցանկություն ունենան: Անօրինական բաներ են այստեղ կատարվում, չեմ հասկանում՝ տոտալիտար  ռեժի՞մ են ուզում  հաստատել Հայաստանում: Եթե կառավարությունն իր սահմանած օրենքները չի հարգում՝ ժողովուրդն ինչպե՞ս հարգի»,- ասաց նա:

Տպել
Ամենաշատ