News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 21-ին Հայաստանի հյուսիսային մարզերում երեկոյան ժամերին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, որի ժամանակ օդերեւութաբանները կանխատեսում են հարավարեւմտյան քամու ուժգնացում՝ մինչեւ 15-20 մ/վ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ: Մնացյալ մարզերում առայժմ կդիտվի առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը կշարունակի փոքր-ինչ բարձրանալ:

«Հայպետհիդրոմետ»-ից NEWS.am-ին տեղեկացնում են, որ Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +19+21, վաղը ցերեկը +34+36 աստիճան:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը +12+16, ցերեկը՝ +24+28,

Կոտայքի լեռներում՝ գիշերը +12+16, ցերեկը՝ +24+28,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը +17+19, ցերեկը՝ +31+33,

Սևանա լճի ավազանում՝ գիշերը +12+16, ցերեկը՝ +24+28,

Լոռիում՝ գիշերը +13+17, ցերեկը՝ +23+26,

Տավուշում՝ գիշերը +16+21, ցերեկը՝ +27+32,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը +12+16, ցերեկը՝ +24+28,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը +18+21, ցերեկը՝ +32+35,

Արարատում՝ գիշերը +19+22, ցերեկը՝ +34+36,

Արմավիրում՝ գիշերը +19+22, ցերեկը՝ +34+36,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը +12+16, ցերեկը՝ +24+28,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը +19+22, ցերեկը՝ +34+36,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը +21+23, ցերեկը՝ +31+34,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը +13+16, ցերեկը՝ +23+26,

Արցախում՝ գիշերը +14+16, ցերեկը՝ +23+26 (հովիտներում՝ գիշերը +21+23, ցերեկը՝ +31+34):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ