News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


Ազատության հրապարակից մեկնարկեց Ամուլսարի պահապանների երթը դեպի Հանրապետության հրապարակ։

Ինչպես արդեն նշել էինք, Ազատության հրապարակում եւ հարակից տարածքներում մեծ թվով ոստիկանական ուժեր կան։

Քիչ առաջ ոստիկանները փորձեցին հիշեցնել հավաքների վերաբերյալ պարետի սահմանած կանոնների մասին, սակայն բնապահպաններն ամեն անգամ խլացնում էին ոստիկանական բարձրախոսի ձայնը՝ միահամուռ թմբկահարելով։

Նշենք, որ երթի կազմակերպիչներին անընդհատ հիշեցնում են սոցիալական հեռավորությունը պահելու անհրաժեշտության մասին։

Հիշեցնենք, որ երեւանցի բնապահպաններն Ազատության հրապարակում բողոքի ակցիա են իրականացնում, որոնց քիչ առաջ միացան նաեւ Ջերմուկի եւ հարակից համայնքների բնակիչները՝ ավտոերթով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ