News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Կառավարության կողմից նախաձեռնված` 2020-2025 թթ. «Յուրաքանչյուր ընտանիքի՝ առանձին բնակարան» ծրագրով նախատեսվում է կառուցել տարեկան մինչեւ 1000 բնակարան: Այս մասին NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին Արցախի էկոնոմիկայի նախարարությունում:

Ծրագիրը գտնվում է մշակման փուլում, այդ թվում հաշվարկման ընթացքում է նախագծի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների չափը:

Ինչպես ավելի վաղ NEWS.am-ին հայտնել են Արցախի աշխատանքի, սոցիալական եւ բնակարանային հարցերի նախարարության մամուլի ծառայությունում, ծրագիրը կմեկնարկի 2021թ. հունվարի 1-ից: Նախագծի շահառուներ կհանդիսանան այն ընտանիքները, որոնցում ընտանիքի յուրաքանչյուր անդամի բնակելի մակերեսով ապահովվածությունը պակաս է 7 ք/մ-ից։

Բացի այդ, բնակարաններ կտրամադրվեն նաեւ այն դեպքերում, եթե նույն տանիքի տակ բնակվում են մեկից ավելի ընտանիքներ։

Նախագծի մշակման ընթացքում կվերանայվեն պետական աջակցության գործող ծրագրերը: Մասնավորապես, նախատեսվում է բնակարանների ձեռք բերման եւ բնակելի տների կառուցման համար տրամադրվող հիփոթեքային վարկերի մասով գործող սահմանափակումների արմատական վերանայում, հիփոթեքային ծրագրերից արտոնյալ պայմաններով օգտվող սոցիալական խմբերի ընդլայնում:   

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Ամենաշատ