Skoda-ն հրապարակել է Enyaq քրոսովերի նոր թիզերային պատկերները։ Մեքենան կդառնա չեխական ապրանքանիշի առաջին էլեկտրական SUV-ը: Ցուցադրության էսքիզների վրա պատկերված է ապագա մոդելի օպտիկան, որը կարվի Scala եւ Kamiq ոճով: Ինչպես հայտնել են չեխական ապրանքանիշի մամուլի ծառայությունից, ապագա մոդելի լուսարձակներն ու լապտերները մշակելիս Skoda-ի դիզայներները նորից ոգեշնչվել են բոհեմյան բյուրեղապակուց:
Մեքենան կստանա լուսադիոդային նեղ լուսարձակներ եւ եռաչափ նախշերով լապտերներ: Էլեկտրական մեքենայի դիմադրության գործակիցը կլինի 0,27: Բեռնախցիկի ծավալը 585 լիտր է, հայտնում է Autonews-ը:
Դատելով նախկինում հրապարակված պատկերներից, Enyaq-ը կստանա ռադիատորի «փակ» ցանց, նեղ լուսարձակներ եւ փոքր օդային մուտքեր՝ արգելակման մեխանիզմները սառեցնելու համար: Մեքենայի սրահում կտեղադրվի թվային սարքավորումների վահանակ, երկսռնի ղեկանիվ եւ մուլտիմեդիական համակարգի 13 դյույմանոց էկրան: