News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

10 մլն ԱՄՆ դոլար կուղղվի անտառների վերականգնմանը եւ կստեղծվեն հարյուրավոր նոր աշխատատեղեր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«10 մլն ԱՄՆ դոլար կուղղվի անտառների վերականգնմանը եւ կստեղծվեն հարյուրավոր նոր աշխատատեղեր

Միջազգային համագործակցության կարեւորությունը շրջակա միջավայրի նախարարության առաջնային ուղղություններից է։ Մենք կարեւորում ենք միջազգային ֆինանսական հոսքերի ուղղումը բնապահպանական տարբեր ծրագրերի իրականացմանը, քանզի համաշխարհային էկոհամակարգը միասնական ու ամբողջական օրգանիզմ է, ու այդ օրգանիզմի առողջ ու կենսունակ լինելու համար խիստ անհրաժեշտ է միասնական ջանք ու ներդրում։

Եվ ի ուրախություն մեզ՝ օգոստոսի 19-ին «Կանաչ կլիմայական հիմնադրամը» բավարարել է Հայաստանի կողմից 2019 թվականին ներկայացված հայտը․ որի արդյունքում շուտով Հայաստանին կտրամադրվի 10 մլն դոլարի չափով դրամաշնորհ՝ անտառների վերականգնման, դիմադրողականության հզորացման,  ժամանակակից տնկարանների հիմնման ու գյուղական համայնքներում այլընտրանքային էներգետիկայի զարգացման աջակցությանն ուղղված ծրագրեր իրականացնելու նպատակով։

Ծրագիրը լուծում է ոչ միայն կենսական նշանակության բնապահպանական խնդիր, այլ իր մեջ պարունակում է ոչ պակաս կարեւոր սոցիալական տարր․ արդյունքում համայնքներում կստեղծվեն հարյուրավոր աշխատատեղեր։

Ծրագիրը կիրագործվի ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության եւ շրջակա միջավայրի նախարարության բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի կողմից։

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 18.7 մլն ԱՄՆ դոլար (ներառյալ 10 միլիոն ԿԿՀ եւ 5.9 մլն` Կառավարության կողմից)»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Ամենաշատ