Ժնեւը զբոսաշրջիկներին 100 շվեյցարական ֆրանկ (մոտ 92 եվրո) է խոստանում «գրպանի ծախսերի» համար: Սակայն զբոսաշրջիկներն այն կանխիկ չեն ստանա: Գումարը կփոխանցվի հատուկ նվեր-քարտին, որը կարող է օգտագորվծել հյուրանոցներում, ռեստորաններում, սրճարաններում, բարերում վճարումների համար, հաղորդում է АТОР-ը:
Ծրագրին մասնակցելու համար հյուրերը պետք է առնվազն 2 օր անցկացնեն ակցիային մասնակցող հյուրանոցում: Քարտը տրամադրվում է հյուրանոցում գրանցվելւո ժամանակ: Քարտից կարողեն օգտվել մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը:
Ծրագրին մասնակցում է մոտ 60 հյուրանոց, այդ թվում՝ Mandarin Oriental Genève-ն եւ Four Seasons Hôtel des Bergues-ը, 66 բար եւ ռեստորան: Քարտի միջոցները կարելի է ծախսել նաեւ էքսկուրսիաների, թանգարանների, Genève-Plage-ում հանգստի վրա: