News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ես որոշել էի այլևս չզարմանալ ու չզայրանալ ոչ մի անհեթեթության ու աբսուրդի վրա: Ու ոնց որ թե տևական ժամանակ նյարդերս պինդ էին եւ նույնիսկ ամենանվաստ ապուշությունն ինձ հունից չէր հանում: Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա գրել է. «Անգամ սկսեցի զարմանալ սեփական «վիդերժկայիս» վրա, որ մեկը մյուսին հաջորդող կազուսների հանդեպ կատարյալ անհաղորդ եմ:

Բայց էս մեկը այլևս դիմանալու չի: Չէ, հաստատ դիմանալու չի: Դպրոցահասակ փոքր երեխաները օրական մի քանի ժամ զմռսված դասասենյակում պիտի նստեն դիմակով, ընդմիջմանը դասասենյակից դուրս գալը և դիմակը հանելը արգելվում է, բուֆետ գնալը անթույլատրելի է և երեխաները ընդմիջմանը պետք է ուտեն տանից բերած սնունդը, որը մի քանի ժամ պայուսակում մնալով դառնալու է թույն: Ամեն դասարանում դնելո՞ւ եք սառնարան, թե՞ ասելու եք՝ չոր պեչենի կբերեք ու փոքր երեխաները չոր պեչենիի վրա են «նստելու»։

Հիմա ես չեմ խոսելու երեխային հոգեբանական լուրջ սթրեսի ենթարկելու մասին, որ մի քանի օր նման «կոնսլագերում» նստելուց հետո երեխաները հրաժարվելու են դպրոց գնալ ու ծնողն իրեն դահիճ է զգալու՝ սեփական երեխային նման կտտանքների ենթարկելու համար: Չեմ խոսելու նաեւ այն երեխաների մասին, ովքեր տարբեր շնչառական ու սրտային խնդիրներ ունեն։

Չգիտեմ հարցս ո՞ւմ եմ ուղղում, բայց դուք իսկապե՞ս հավատում եք, որ փակ դասասենյակում, ժամերով, դիմակը դեմքին անշարժ նստած, էդ սենյակի ծանրացած օդը շնչող ու դասասենյակում պատանդ պահվող երեխաներով միջավայրը կորոնավիրուսից լավագույն պաշտպանությու՞նն է։ Բազմաթիվ բժիշկների հետ եմ խոսել ՝ նման միջավայրը հենց տարատեսակ վարակների ակտիվ օջախ է։

Լավ, դուք ինադո՞ւ եք անում էս ամենը: Ուզում եմ հավատալ, որ պարզապես անգիտությունից է և հատուկ դիտավորություն չկա։ Բայց, չգիտես ինչու, ինձ երբեմն թվում է, թե հատուկ դիտավորությամբ եք անում. սենց էլի, էքսպերիմենտ եք դրել, թե մարդկանց նյարդերը ինչքա՞ն կդիմանան: Քաղաքացու նյարդերի դիմադրողականության չափն եք ուզում որոշել ու ինչ ուզում` անում եք:

Էլի չգիտեմ ո՞ւմ եմ դիմում, բայց այլ լուծումներ գտեք, լուծում չե՞ք գտնում, շարունակեք հեռավար ուսուցումը մինչև համավարակի ռիսկայնության չեզոքացումը:

Մի՛ արեք, պարզապես մի՛ արեք: Ժողովրդի համբերության ամպլիտուդը այլ տեղերում չափեք: Հանգիստ թողեք երեխաներին»:

Չէ, ոնց որ թե «ինադու» եք անում Ես որոշել էի այլևս չզարմանալ ու չզայրանալ ոչ մի անհեթեթության ու աբսուրդի վրա: Ու ոնց...

Опубликовано Naira Zohrabyan Пятница, 21 августа 2020 г.
!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ