News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

The Points Guy զբոսաշրջային պորտալի փորձագետները հարցումներ են անցկացրել զբոսաշրջային եւ ավիափոխադրումների ոլորտի փորձագետների շրջանում՝ պարզելու համար, թե ինչ փոփոխությունների պետք է պատրաստվեն ուղեւորները օդանավակայաններում եւ օդանավերում, գրում «Моя планета»-ն:

Առաջինը, որ նկատել են հարցման մասնակիցները, օդանավում սպասարկման որակի անկումն է: Սա վերաբերում է օդանավում սննդին եւ դիմակների ոչ այնքան հաճելի մթնոլորտին, որով ուղեւորները ստիպված են լինել ինքնաթիռում: Ուղեկցորդուհիները, ըստ հարցվածների, նախկինի պես շատ ուշադիր եւ բարյացակամ են:

Երկրորդը՝ չվերթների կրճատումն է՝ ուղեւորների փոքր հոսքի պատճառով։ Այսինքն՝ թռիչքների միջեւ օդանավակայանում սպասելու ժամանակը ավելի է երկարում: Փորձագետները նշում են նաեւ սովորական հարմարությունների բացակայությունը օդանավակայաններում` փակ սրճարաններ եւ մանրածախ առեւտրի կետեր:

Երրորդ կետը ավելի դրական է, քան բացասական: Ուղեւորներին շախմատային կարգով նստեցնելու պատճառով որոշ ավիաընկերությունների մոտ հարեւան ուղեւորների հետ վեճերը կպակասեն: Փորձագետները նշում են, որ նման իրավիճակում ուղեկիցները կարող են ավելի զրուցասեր լինեն:

Համավարակից հետո օդային թռիչքների չորրորդ նշանը զուգարաններում հերթերի բացակայությունն է: Նախ՝ դա կունենա օդանավում ուղեւորների փոքր քանակի պատճառով, եւ երկրորդ՝ հենց մարդիկ են ուզում նվազագույնի հասցնել շփումը հանրային օգտագործման մակերեւույթների հետ:

Վերջին կետը, որը նշել են փորձագետները, էկոնոմդասում անձնական տարածության ավելացումն է՝ սոցիալական հեռավորությունը պահպանելու համար ուղեւորներին միմյանցից հեռու նստեցնելու պատճառով: Այս կետը նույնպես մեծապես կախված է ավիաընկերության քաղաքականությունից, այնպես որ ոչ բոլորը կարող են ունենալ այդպիսի առավելություն:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ