News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Աֆրիկայում հայտնաբերվել է աշխարհում ամենախոշոր ալմաստներից մեկը, որը կշռում է 442 կարատ, հաղորդում է Fox News-ը։

Թանկարժեք քարը հայտնաբերվել է Gem Diamonds ընկերության կողմից Լեսոտոյի Լեթսենգ հանքում։

Փորձագետների գնահատմամբ՝ դրա արժեքը կազմում է 18 միլիոն դոլար։

«Վաճառքից ստացված շահույթի մի մասը կօգտագործվի հատուկ հանրային նախագիծ ֆինանսավորելու համար մեր գործընկերոջ՝ Լեսոտոյի կառավարության հետ համաձայնեցնելով»,-հայտարարել է ընկերության ղեկավար Քլիֆորդ Էլֆիկը։

Bloomberg-ի հաղորդմամբ՝ չնայած ալմաստի ոլորտը տուժել է կորոնավիրուսի համավարակի հետեւանքով, սակայն խոշոր թանկարժեք քարերի պահանջարկը դեռեւս կայուն է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ