News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ նոյեմբերին սպասվող ընտրություններում հաղթելու դեմքում մոտ երեք շաբաթում Իրանի հետ համաձայնության կհասնի։ Նա այս մասին հայտարարել է Fox News-ի լրագրողների հետ զրույցում։

Խոսելով այն մասին, թե վերընտրվելու դեպքում ինչպիսի կուրս է վարելու, նա նշել է․ «Իրանի հետ գործարք կկնքեմ առաջին 3 շաբաթում։ Նրանք պարզապես սպասում են։ Նրանք հուսահատորեն ցանկանում են գործարք կնքել»։ «Նրանք ցանկանում են հասկանալ, թե ինչ է լինելու։ Բայց եթե հաղթի [դեմոկրատների թկնածու Ջոզեֆ] Բայդենը, ապա նրանք կկնքեն եւս մեկ այնպիսի գործարք, ինչպես արել էին Ջոն Քերրիի հետ, որը բանատեղյակ չէ, եւ Բարաք Օբամայի հետ, որը, անկեղծ ասած, գործարքների կնքմանը վերաբերող ամենին բանիմաց չէ»,- ասել է ԱՄՆ առաջնորդը։

Իրանը եւ ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամները (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Չինաստան, ԱՄՆ, Ֆրանսիա), ինչպես նաեւ Գերմանիան 2015 թվականին մշակել էին համատեղ համապարփակ գործողությունների ծրագիրը (ՀՀԳԾ), որը Թեհրանի միջուկային մշակումները սահմանափակում էր ՄԱԿ պատժամիջոցների եւ ԱՄՆ ու ԵՄ միակողմանի սահմանափակող միջոցառումների չեղարկման դիմաց։ Այդ ժամանակ ԱՄՆ նախագահն էր դեմոկրատ Բարաք Օբաման, պետքարտուղարը՝ Քերրին։ 2018 թվականի մայիսին Թրամփի վարչակազմը հայտարարել էր ՀՀԳԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու մասին եւ Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցներ մտցրել։

Թրամփը բազմիցս պնդել է, որ պատրաստ է Իրանի իշխանությունների հետ երկխոսության վերականգնմանը։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնը շահագրգռված է ՀՀԳԾ-ն այլ պայմանագրով փոխարինմամբ, որը կընդգրկեր ոչ միայն Իրանի միջուկային ծրագիրը, այլեւ ուրիշ հարցերի լայն սպեկտր, ներառյալ Թեհրանի հրթիռային ծրագիրը եւ նրա տարածաշրջանային քաղաքականությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ