
Հանրապետական կուսակցությունը Շառլոտում կուսակցական համագումարի ընթացքում պաշտոնապես առաջադրել է Դոնալդ Թրամփի թեկնածությունը նախագահի պաշտոնում:
Հանրապետականները նախագահ Թրամփին միաձայն առաջադրեցին երկրորդ ժամկետի համար: «Մեզ մոտ կա հանցավորություն, որը վնասում է մեր փողոցները»,- ասել է Նյու Յորքի Հանրապետական կուսակցության նախագահ Նիք Լենգուորթին:- Սա այն է, ինչ տեսնում է Ամերիկան, եթե Բայդեն-Հարիսի ռեժիմը կառավարի մեր երկիրը»։
«Միայն նախագահ Թրամփը կկարողանա վերացնել կորոնավիրուսը եւ վերականգնել տնտեսությունը»,- ասել է Հյուսիսային Կարոլինայի Հանրապետական կուսակցության նախագահ Մայքլ Ուոթլին:
Չնայած կորոնավիրուսի համավարակին, հանրապետականները որոշել են դեմ առ դեմ քվեարկություն անցկացնել, ի տարբերություն դեմոկրատների, ովքեր անցյալ շաբաթ իրենց համագումարն առցանց էին անցկացնում:
Քվեարկելու համար հրավիրվել են 336 պատվիրակներ, յուրաքանչյուր նահանգից վեցական ներկայացուցիչ: Նախատեսվել են նաեւ անվտանգության ուժեղացված միջոցառումներ, ինչպիսիք են սոցիալական հեռավորությունը, ախտանիշներին հետեւելը եւ ուղեւորությունից առաջ պարտադիր թեսթերը:
Համագումարի մասնակիցները Հանրապետական կուսակցությւան 2020թ․ ծրագիրը քվեարկության չեն դնի։ Միաձայն ընդունված բանաձեւում ասվում է, որ կուսակցությունը «կշարունակի ակտիվորեն աջակցել նախագահի կողմից անցկացվող «Ամերիկան առաջին հերթին» օրակարգին»։