News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Չինաստանի Կենտրոնական օդերեւութաբանական ծառայությունը երեքշաբթի Bavi  թայֆունի պատճառով վտանգավորության դեղին մակարդակ է հայտարարել։ Արեւադարձային ցիկլոնների մոնիթորինգի տեղական համակարգի համաձայն՝ թայֆունի էպիկենտրոնը ներկայումս Արեւելաչինական ծովում է Չժոուշան քաղաքից (Չժեցզյան արեւելյան նահանգ) մոտ 330 կմ հարավ-արեւելք, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Թայֆունը շարժվում է հյուսիսարեւմտյան ուղղությամբ դեպի Կորեական թերակղզի։ Թայֆունի կենտրոնական հատվածում քամու արագությունը հասնում է շուրջ 40 մ/վ-ի։ Օդերեւութաբանները կանխատեսում են առաջիկայում քամու ուժգնացում մինչեւ 45-50 մ/վ։ Օգոստոսի 26-ին արեւադարձային ցիկլոնը կմտնի Դեղին ծովի հարավային հատված եւ շարժումը կշարունակի հյուսիսային ուղղությամբ չինական արեւելյան նահանգ Շանդունի եւ Կորեական թերակղզու միջեւ։

Փոթորկի նախազգուշացում է հայտարարվել արեւելյան նահանգներ Չժեցզյանում, Ցյանսուում, Շանդունում եւ Լյաոնին հյուսիսարեւելյան նահանգում, որոնք կզգան ցիկլոնի ազդեցությունը։ Առաջիկա օրերին մի շարք առափնյա շրջաններում սպասվում են փոթորկալի քամի եւ հորդ անձրեւներ։ Տեղական իշխանությունները նախազգուշական անհրաժեշտ միջոցառումներ են ձեռնարկում պոտենցիալ վտանգավոր շրջաններում հնարավոր վնասը նվազագույնի հասցնելու համար, չեղարկված են զանգվածային միջոցառումները եւ բարձրության վրա կատարվող բոլոր աշխատանքները։

Չինաստանում գործում է տարերային աղետների մասին բնակչությանը նախազգուշացնելու քառամակարդակ համակարգ, որը ներառում է կարմիր, դեղին, նարնջագույն եւ կարմիր գույները։

Օրերս Թայվանից արեւելք ձեւավորված Bavi արեւադարձային ցիկլոնը այս սեզոնին 8-րդ խաղաղօվկիանոսյան թայֆունն է։ Անվանումը տրվել է ի պատիվ Վիետնամի հյուսիսում գտնվող գեղատեսիլ լեռների։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եղանակը Հայաստանում. կտրուկ տաքացում
Մարտի 29-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ...
Տաք հոսանքներ են գալիս. Ապրիլի 1-ին Երևանում և որոշ շրջաններում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի +20 +22-ի
Արևադարձային լայնություններից տաք օդային հոսանքների ներթափանցմամբ...
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար. Լարսը բաց է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ...
Եղանակը Հայաստանում
Մարտի 28-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ...
Ցածր ջերմային ֆոնը կպահպանվի նաև առաջիկա գիշերվա ընթացքում. Դրանից հետո ջերմաստիճանը կբարձրանա
Անցած գիշեր Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտիներում օդի...
Վարդենյաց լեռնանցքում եւ Բերդ-Ճամբարակ հատվածում բուք է. Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար
Գյումրի-Աշոցք ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար...
Ամենաշատ