News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հնարավոր է՝ էլեկտրամոբիլները 15-25 տոկոսով էժանանան։ Համենայնդեպս, դա է ապացուցում Nio ընկերության օրինակը, որը ներկայացրել է նոր՝ «մարտկոցը որպես ծառայություն» (BaaS) բիզնես մոդել, փոխանցում է «Ռոսիյսկայա գազետան»։

Ըստ դրա պայմանների՝ ավտոտերերը ստիպված չեն լինի վճարել մարտկոցի համար, որն ավանդականորեն էլեկտրամոբիլի ամենաթանկարժեք տարրն է։ Այն կարող են հեշտ կերպով վարձակալել եւ ցանկացած պահի փոխել ամբողջությամբ լիցքավորվածով։ Արդյունքը պետք է գերազանցի սպասումները։ Այսպես՝ Nio ES8 եւ ES6 քրոսովերները Չինաստանում վաճառում են 65 100 եւ 49 700 դոլարով, իսկ BaaS տարբերակով դրանք գնահատվում են արդեն համապատասխանաբար՝ 55 000 եւ 39 600 դոլար։ Մարտկոցի վարձակալումը կարժենա ընդամենը ամսական 140 դոլար։

Մարտկոցը կարելի է ստանալ Nio-ի լցակայաններից ցանկացածում, Չինաստանում արդեն կա 143 լցակայան, ինչպես հայտնում է Reuters-ը, ընկերությունն ամեն շաբաթ շահագործման է հանձնում մեկական լցակայան, իսկ 2021 թվականին նախատեսում է ստեղծել այդպիսի եւս 300 օբյեկտ։ Մարտկոցը փոխելու համար պահանջվում է ընդամենը 3 րոպե։

Ծառայության մշակմամբ զբաղվում է հատուկ ստեղծված կոնգլոմերատը, որի մեջ Nio-ից եւ եւս մի շարք ընկերություններից բացի, մտնում է մարտկոցների խոշոր արտադրող CATL-ը։ Այլ խոսքով՝ Չինաստանում նման փորձը կարող է տարածվել։ Մասնավորապես համանման մարտկոցներ են օգտագործվում BAIC ավտոմեքենաների վրա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ներկայացվել է թարմացված Nissan Qashqai-ն
Թարմացված Nissan Qashqai-ն պետք է հմայի առաջին հայացքից...
Tesla-ն կտրուկ իջեցրել է իր էլեկտրական մեքենաների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում
Ըստ Tesla-ի ներկայացուցչի, գներն իջեցվել են նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ այլ երկրներում
Volkswagen-ը ներկայացրել է «նոր դարաշրջանի» կոնցեպտ մեքենա
Կոնցեպտը, որը տարբերվում է գերմանական ֆիրմայի գոյություն ունեցող արտադրական մոդելներից ավելի նրբագեղ դիզայնով,․․․
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Ամենաշատ