News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արսեն Թորոսյանին արձակուրդ տրամադրելու մասին որոշում է ստորագրել:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով՝

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին տրամադրել 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի չօգտագործված մասը և 2019-2020 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2020 թվականի օգոստոսի 31-ից սեպտեմբերի 18-ը ներառյալ:

2. Արսեն Թորոսյանի արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին կփոխարինի Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը»,-ասված է որոշման մեջ:

Հիշեցնենք, որ երկու օր է ինչ լուրեր են շրջանառվում, որ նախարար Արսեն Թորոսյանը հրաժարական է տվել։ Նրա ֆեյսբուքյան անձնական և պաշտոնական էջերն այլևս հասանելի չեն։ Երեկ՝ օգոստոսի 24-ին, NEWS.am-ի հետ զրույցում ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը Արսեն Թորոսյանի հավանական  հրաժարականի լուրը չէր մեկնաբանել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ