News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Հայ–ադրբեջանական սահմանին վերջին լարվածության ֆոնին դարձյալ ակտիվացել են խոսակցությունները Նախիջևանում թուրքական ռազմաբազայի տեղակայման հնարավորությունների վերաբերյալ։ Հարցի առնչությամբ NEWS.am–ը զրուցել է քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Ալեն Ղևոնդյանի հետ։

Պարոն Ղևոնդյան, առաջիկայում որքանո՞վ են իրատեսական տարածաշրջանային նման զարգացումները։

Նախիջևանում թուրքական ռազմաբազայի տեղակայման հնարավորությունը բավականին իրատեսական է, դրա մասին են վկայում զորաշարժերը, համատեղ զորավարժությունները։ Նախիջևանում թուրքական ազդեցությունը բավականին մեծ է, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ ինչ–որ հանգրվանում Նախիջևանը կարող է թուրքերի համար ռազմական դիրքավորման հենակետ դառնալ, ինչը, մեծ հաշվով, կարող է փոխել ներադրբեջանական կոնյունկտուրան։ Գաղտնիք չէ, որ Ադրբեջանում շոշափելի ազդեցություն ունի թուրքական տարրը, սակայն թե ինչպիսի արձագանք կլինի Ադրբեջանի քաղաքական վերնախավում ռազմաբազայի տեղակայման դեպքում, մոնիթորինգի հարց է։

Հայաստանի համար ի՞նչ նոր սպառնալիքներ կարող է ստեղծել Նախիջևանում թուրքական ռազմակայանի հնարավոր տեղակայումը։

Հարցը պետք է դիտարկել նաև աշխարհառազմավարական տեսանկյունից, քանի որ Նախիջևանում ինստիտուցիոնալ ռազմական ներկայությունը նաև ռուս–թուրքական օրակարգի խնդիր է և ուղղակիորեն կապված է նաև Հայաստանի ռազմական անվտանգության հետ՝ հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության ռազմական անվտանգության սահմանային բաղադրիչը ապահովում է հայ–ռուսական միացյալ զորախումբը, Հայաստանը ՀԱՊԿ անդամ երկիր է և ռազմական սպառնալիքին աշխարհագրորեն մոտ լինելը օբյեկտիվորեն պայմաններ է ստեղծում, որ մենք ինչ–որ քայլեր և ռեակցիաներ ցույց տանք։

ՀԱՊԿ–ը ի՞նչ դերակատարարություն կարող է ունենալ այս հարցում, և առհասարակ, արդյո՞ք կենսունակ է այս ռազմաքաղաքական դաշինքը։

Կոնկրետ Թուրքիայի մասով ՀԱՊԿ–ը փորձում է Հայաստանին ապահովության որոշակի երաշխիքներ տրամադրել։ Իսկ ՀԱՊԿ–ի կենսունակության խնդիրը միշտ էլ եղել է օրակարգային։ Շատ հաճախ Ռուսաստանի և ՀԱՊԿ–ի ընկալումը հոմանիշվում է։ Պետք է տարանջանել ՀԱՊԿ–ի իրատեսական և ֆորմալ բաղադրիչները. ֆորմալ առումով ՀԱՊԿ–ը դասական ռազմաքաղաքական դաշինք է, իսկ իրատեսական բաղադրիչով՝ հնարավորությունների ինչ–որ շրջանակ է, որից օրինակ, Հայաստանը կարող է օգտվել անհրաժեշտ ճկունության, խելամտության և որոշակի պարտավորություններ ստանձնելու պարագայում։

Ներկայիս իրավիճակում ինչպե՞ս պետք է Հայաստանը դիմագրավի իր առջև ծառացած անվտանգային մարտահրավերներին։

Ընդհանուր առմամբ, Հայաստանի քաղաքականությունը շատ հստակ պետք է լինի՝ հարկ է հանդես գանք հայաստանակենտրոնության դիրքերից, իսկ հին ճշմարտությունը, որ ազգ–պետությունը բացառապես իր ռազմական ներուժի և կարողունակության չափով է կարողանում իր անվտանգությունն ու կենսունակությունը ապահովել, դեռևս որևէ մեկը չի բեկանել։ Սա նշանակում է, որ մենք պետք է փորձենք մեր ռեսուրսները զարգացնել՝ շեշտը դնելով պրոֆեսիոնալների վրա թե՛ ռազմական ոլորտում, և թե՛ մյուս ոլորտներում, գործելով գիտելիքահեն և արդյունավետ կառավարման դաշտում։ Մենք պետք է իրավիճակը սթափ գնահատենք, չընկնենք քաղաքական և այլ տիպի ռոմանտիզմների հետևից, քանի որ դա սովորաբար բացասաբար էֆեկտ է ունենում պետության անվտանգության շեմի ապահովման տեսանկյունից։ Մենք պետք է հասկանանք, որ ռազմական անվտանգությունը անդադար և օպերատիվ ապահովման ամենօրյա խնդիր է, և մենք չպետք է տարբեր տիպի իլուզիաներով տառապենք։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ NEWS.am–ի տեսանյութում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը, հին ավանդույթի համաձայն, թաքցրել է մարտական կորուստները եւ դրանք ներկայացրել որպես դժբախտ դեպքեր
Ադրբեջանը դարձյալ թաքցրել է մարտական կորուստները...
Դե ուրեմն թուղթ ու գրիչդ վերցրա ու արի, որպեսզի ասեմ, թե ինչ չեք արել, որ պետք է անեիք. Տիգրան Աբրահամյան
Առհասարակ զավեշտի նմանվող հարցազրույց էր։ 5 րոպեի ընթացքում, այս պերսոնը նախ խոսում է այն մասին, որ Ադրբեջանը սահմանային...
Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի տարածք․ նրանք կշարունակեն ագրեսիվ վարքագիծը, քանի դեռ հստակ ուղերձ չեն ստացել․ Մենենդես
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի...
Ադրբեջանական զինծառայողները հուլիսի 19-ի հանցավոր արարքներով խախտել են Տեղ համայնքի բնակիչների իրավունքները. Թաթոյան
Մասնավորապես, բողոքների և ահազանգերի հիման վրա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքները պարզել են հետևյալը…
Մի կարծեք, թե հենց այնպես կրակում են Երևան տանող դարպասներին. Սա արդեն Ադրբեջանի ձեռագիրը չէ, այլ Թուրքիայինը. Զաքարյան
Վերջերս, Երևանում Շառլ Միշելի հետ հանդիպման ժամանակ...
Ադրբեջանն ակնհայտորեն կոշտացրել է իր դիրքորոշումը և Հայաստանին տարածքային զիջումների նոր օրակարգ ներկայացրել.Աբրահամյան
Մտավախություն ունեմ, որ այս ամենը տեղավորվում է նոյեմբերի 9-ի ձեռք բերված պայմանավորվածության կատարման տրամաբանության մեջ...
Ամենաշատ