News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայկական թոքերի արհեստական օդափոխման սարքերի նախագծման հարցով աշխատանքներ են տարվում: Այս մասին այսօր՝ օգոստոսի 26-ին, ներկայացնելով բարձր տեխնոլոգիական արդյունաբերության գործունեության մասին զեկույցը, հայտարարեց նախարարության ղեկավար Հակոբ Արշակյանը:

Նա նշեց, որ կառավարության որոշմամբ Ինժեներական ասոցիացիային 90 մլն դրամի չափով դրամաշնորհ է տրամադրվել: Ասոցիացիան մրցույթ է կազմակերպել եւ անցկացրել: Մրցույթի արդյունքներով հաղթող է ճանաչվել YEA Engineering ընկերությունը, որը ներկայացրել է մշակման հետ կապված փաստաթղթերի լիարժեք փաթեթը: Ընկերությունը կորոնավիրուսի դեմ կիրառվող VITAL ԹԱՕ սարքերի մշակման եւ արտադրման համար լիցենզիա է ստացել NASA Jet Propulsion Laboratory-ից:

Այդ լիցենզիայի համար մրցույթին մասնակցել է 42 երկրներից 330 ընկերություն, սակայն լիցենզիա է տրամադրվել միայն 28-ին:

Այժմ նախագծային աշխատանքները շարունակվում են 3 ուղղություններով: Ավարտին է մոտենում մշակումը: «Ինժեներների աշխատանքի մի մասն ավարտին է մոտենում, մակետի ուղղությամբ աշխատանքները կավարտվեն սեպտեմբերի 3-ին»,-նշեց նա:

Նախարարի խոսքով՝ դրան զուգահեռ իրականացվում են նախագծային աշխատանքներ՝ հիմնված մակետային նախատիպի ֆունկցիոնալության վրա, ինչպես նաեւ համակարգի ընդհանուր ծրագրում է իրականացվում: Աշխատանքների այդ ուղղությունը կավարտվի մինչեւ հոկտեմբերի 16-ը: Երրորդ ուղղությունը տեխնիկական պահանջների ձեւավորման գործընթացն է: Մոտ ժամանակներս Հայաստան կմատակարարվի թոքերը սիմուլացնող սարքը, որի վրա թեստավորվել է մակետային նախատիպը: «Որպես կանխավճար տրամադրվել է 35 մլն դրամ, որով ձեռք են բերվել բոլոր անհրաժեշտ բաղադրիչները»,-հայտարարեց նա:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ