News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Այս պրոցեսների հետ միասին, մենք այլ պրոցեսներ էլ ենք առաջ տանում․ փորձում ենք դավադիր ուժերի հետ միասին քանդել դպրոցը, ստվեր նետել մեր պատմության վրա, գրականության վրա, վնասել մեր արժեքները։ Այս մասին, ուսումնական տարվա մեկնարկի վերաբերյալ կազմակերպական մի շարք դրույթներ ներկայացնելուց հետո Ֆեյսբուքի իր էջի ուղիղ եթերում ասել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

«Սիրելի ծնողներ, այս օրերին, եւ 2018-ից սկսած դուք ունեք ամենաազգային իշխանությունը եւ կառավարությունը։ Ամենաազգային, որը հարգում է իր ազգայինը, իր ավանդույթները, եւ այդ ազգայինի հիմքի վրա ձեւավորում է ապագայի այնպիսի քաղաքացի, որն ասելիք է ունենալու 21-րդ դարում, եւ Հայաստանի Հանրապետությունը նորովի է ներկայացնելու ամբողջ աշխարհում՝ իր գիտությամբ, կրթությամբ, ուժեղ բանակով։ Դրա համար մեզ անհրաժեշտ է ուժեղ դպրոց, հենված ազգային ավանդույթների վրա։ Էս խավարամիտների բանակը, որ հիմա պայքարում է մեր իշխանության, այն փոփոխությունների դեմ, որ հիմա են տեղի ունենում․․․ Եթե վերցնեք ու կարդաք առարկայական չափորոշիչները՝ դուք ինքներդ կհասկանաք, թե որքան ազգակենտրոն են դրանք, որքան են հենված ազգային արժեքների, ինքնության վրա, ինքներդ էդ ամեն ինչում կհամոզվեք։ Եվ բոլոր այն պնդումները, որ արվում են․․․ մեզ ասում են՝ չեք արձագանքում այդ պնդումներին, մենք ինչպես կարող ենք անընդհատ արձագանքել ստին, կեղծիքներին, որ հնչում են հայտնի գիտնականների շուրթերից, որ ասում են Հայկական լեռնաշխարհ եզրույթն ընդհանրապես հանված է, եւ դրա փոխարեն թուրքական Անատոլիա տեղանունն է դրված, ո՞նց արձագանքենք այս ակհնայտ ստին ու կեղծիքին, որ ասում են՝ նախնական զինվորական պատրաստություն առարկան հանում են, ոնց արձագանքել էդ ստին ու կեղծիքին։ Ոնց արձագանքել, որ ասում են՝ Հայ գրականություն առարկայից հայ բառը հանել ենք։ Ո՞նց արձագանքենք, երբ խաբում են ձեզ, թե ծրագրից հանված է Մեսրոպ Մաշտոց, Նարեկացի, Սայաթ-Նովա։ Ինչո՞ւ են իրենք այդ սուտն ու կեղծիքը տարածում, որ մեզ շեղեն բարեփոխումների օրակարգից, որ մենք անընդհատ ժամանակ ծախսենք, հերքենք, հերքենք, հերքենք․․․ այնպիսի բաներ, որոնք հիմարություն են, մեր քաղաքային սլենգով ասած՝ ախմախություններ են։ Մենք պարբերաբար թողնելու ենք, որ իրենք իրենց հիմարությունները դուրս տան, ստերն ասեն, մենք էլ փաթեթով հերքենք, գնանք առաջ։ Եվ ես ձեզ խնդրում եմ, որ անպայման հետեւեք պաշտոնական լրահոսին, ստիպեք նրանց քիչ ստեն։ Զինվորական առարկան են հանում, Եկեղեցու պատմությունն են հանում, մենք Եկեղեցու պատմությունը միացրել ենք Հայ ժողովրդի պատմությանը, դրանով իսկ ավելի ենք արժեւորել Եկեղեցին։ Հենց մեր պատմության մեջ ենք արժեւորում։ Ինչպես կարելի է առանձին ինստիտուտների պատմություն ունենալ։ ԿԳՄՍ-ն անում է առավելագույնը ապահովելու ձեր երեխաների լուսավոր ապագան։ Մենք պետք է վերցնենք ու պատմություն ուսումնասիրենք, տեսնենք, որ լուսավորչական շարժումները, եւ հիմա լուսավորչական շարժում է, եւ այսօր խավարամիտները գլուխ են բարձրացրել, բայց նրանք պետք է մնան խավարի մեջ։ Չափորոշիչների նախագիծը դրվել է համացանցում, ասել ենք՝ խնդրում ենք, արեք առաջարկներ, դրանք հավաքել ենք, տեսել ենք, որ այդ աաջարկների մեջ բավականին շատ  անհրաժեշտ օգտակար առաջարկներ կան, որոնք կուժեղացնեն մեր փաստաթուղթը, եւ ներառել ենք։ Իսկ բոլոր նրանք, որոնք կեղծիքներ են տարածում, բոլոր այս կեղծարարներին թողնելու ենք անցյալում, մենք իրենց բանի տեղ չենք դնելու, այո՝ բանի տեղ չենք դնելու, որոնք նույն այդ մարդիկ են, որոնք 30 տարի շարունակ  գրել են այս դասագրքերը ու պղծել», ասել է Արայիկ Հարությունյանը։

Տպել
Ամենաշատ