News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը


Մի հետաքրքիր թիվ, վերջին 2 տարվա ընթացքում մեկ աղբյուրից գնումներն աճել են 72 տոկոսով: Այս մասին տնտեսական լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Պետական գնումները կոռուպցիայի համար ամենագայթակղիչ ոլորտն են: Ո՞նց մենք հավատանք, որ պայքար է գնում կոռուպցիայի դեմ, ոնց հավատանք, որ համակարգային կոռուպցիա չկա: Ստիպված են վերադառնալ պարգեւավճարներին, երբ բյուջեում չնախատեսված ծախսեր են կատարվում 120 մլն դոլարի չափով պարգեւավճարների ձեւով, դա այլ քան, քան բացահայտ կոռուպցիա, ուղղակի դժվար է որակել:

Ինչով են արդարանում. ասում են 105 մլն դոլար հետ ենք բերել: Ես փորձել եմ իմ բոլոր գիտելիքները կիրառելով հասկանալ, թե որտեղ են այդ հետ բերած գումարները: Ընդամենը գտել եմ 2-3 մլրդ դրամի գումար: Կամ ստում են, կամ եթե այդ գումարները հավաքել են, ապա գնացել է այլ գրպան, այլ ոչ թե պետական բյուջե:

Այնքան ժամանակ, մինչեւ կառավարությունը ցույց չտա, թե ուր են այդ գումարները, ուր են եկել ու ծախսվել, յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի պետք է համարի, որ սա գրպանված գումարներ են: Եթե գումարում ես այդ երկու թիվը՝ 120 մլն դոլարի պարգեւավճարներ եւ 105 մլն դոլար հետ բերած գումարներ, անհետացած գումարները, ապա ահռելի թիվ է կազմում՝ 225 մլն դոլար: Սա միայն հայտարարվածն է: Սա պետության կողմից հայտարարված գումարների մասին է խոսքը»,-ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ շատ մասնագիտացված կազմակերպություններ միայն կողմնակի ինդիկատորների միջոցով են հասկանում իրական կոռուպցիայի մակարդակը այս կամ այն երկրում:

«Ինձ համար նաեւ շատ զարմանալի է մի շարք դեսպանատների, ԵՄ-ի ներկայացուցիչների հայտարարությունները. միթե իրենք այս ամենը չեն տեսնում, երբ ասում են, որ չափազանց գոհ են կոռուցպայի դեմ պայքարի մակարդակից»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ