News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Իսրայելի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների միջեւ կնքված նորմալացման պայմանագիրը ենթադրում է, որ եթե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չփոխի կուրսը, Թուրքիան կդիտվի որպես Մերձավոր Արեւելքում խաղաղության գլխավոր խոչընդոտ, կարծում է տարածաշրջանային վերլուծաբան Ռաման Գավամին:

ԱՄԷ-ն դարձել է Պարսից ծոցի առաջին արաբական երկիրը, որը հարաբերությունները կարգավորելու պայմանավորվածություն է ձեռք բերել Իսրայելի հետ: Էրդողանն այս քայլը անվանել է պաղեստինյան գործի «դավաճանություն»:

Իսրայելը եւ ԱՄԷ-ն ստորագրել են համաձայնագիր, որը «հիմնված է տարածաշրջանի ապագան ձեւավորելու համար ուժերի միավորման, ոչ թե սահմանների պրակտիկ գործոնների վրա»,- Washington Examiner-ում հրապարակված իր հոդվածում գրել է Գավամին:

Փորձագետի խոսքերով՝ Թուրքիան գնալով ավելի հաճախ է դառնում «տարածաշրջանում իսլամական ծայրահեղականության հիմնական հովանավորը»:

Թուրքիայի հանդեպ Վաշինգտոնի ձախողված քաղաքականությունը եւ Անկարայի շարունակվող անդամակցությունը ՆԱՏՕ-ին չկանխատեսված օգնել են Էրդողանին «ընդլայնել իր ավտորիտար քաղաքականությունը երկրի ներսում եւ դրա սահմաններից դուրս» եւ աջակցել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանն ու «Մահմեդական եղբայրներ»-ին, նշում է հեղինակը:

Տարածաշրջանային դաշնակիցներ Սաուդյան Արաբիան եւ ԱՄԷ-ն համաձայն են, որ Իսրայելի հետ խաղաղ գործարքի վերջին փորձը՝ նախաձեռնություն, որը երկու անգամ ձախողվել է 1981 եւ 2002 թվականներին, կխաթարվի իսլամիստներին աջակցող պետությունների կողմից, ինչպիսիք են Թուրքիան, Կատարը եւ Իրանը: Նրանք բոլորը օգտագործում են իսրայելա-պաղեստինյան հարցը` բնակչության մեջ միջկրոնական պառակտում հրահրելու եւ բռնություն գործադրելու համար:

Գավամին Իսրայելի եւ ԱՄԷ-ի միջեւ գործարքը անվանել է «հաջորդ քայլ՝ Պարսից ծոցի երկրների եւ Իսրայելի միջեւ դաշինքի ամրապնդման համար՝ թուրքական եւ իրանական իսլամիզմի դեմ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ