News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ford-ի Old Continent ստորաբաժանումը ներկայացրել է P1 վիրտուալ սուպերքարի վերջնական դիզայնը, որը մշակվել է խաղացող-համայնքի հետ համագործակցության արդյունքում: Մեքենայի արտաքինն ընտրվել է քվեարկության միջոցով, եւ մեծ տարբերությամբ հաղթել է Ford-ի դիզայներներից մեկի՝ Արտուրո Արինյոյի նախագիծը՝ ստանալով ձայների 83,8 տոկոսը, գրում է Motor-ը:

Ավտոմեքենայի ստեղծմանը մասնակցել են Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Իսպանիայի եւ Մեծ Բրիտանիայի հինգ կիբեռսպորտային թիմերի ղեկավարները, որոնք հանդես են գալիս Fordzilla ապրանքանիշի ներքո: Ford-ն, իր հերթին, սոցիալական ցանցերում դիզայնի եւ տեխնիկական հագեցվածության հարցերով խորհրդակցել է խաղացողների հետ: Դիզայնը հաստատվել է միայն 250 հազար ձայն մշակելուց հետո:

Վիրտուալ P1-ը ֆուտուրիստական տեսք ունի՝ ամբողջովին ապակեպատ տանիքի ցածր գծի, անվային խոշոր կամարների (ընդ որում՝ հետեւի անիվները կիսով չափ փակ են) հաշվին: Սուպերքարը գոյություն կունենա ոչ միայն եռաչափ համակարգչային մոդելի տեսքով՝ Ford-ն այժմ Գերմանիայի Քյոլն քաղաքում լիարժեք չափսի մոդել է կառուցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ներկայացվել է թարմացված Nissan Qashqai-ն
Թարմացված Nissan Qashqai-ն պետք է հմայի առաջին հայացքից...
Tesla-ն կտրուկ իջեցրել է իր էլեկտրական մեքենաների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում
Ըստ Tesla-ի ներկայացուցչի, գներն իջեցվել են նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ այլ երկրներում
Volkswagen-ը ներկայացրել է «նոր դարաշրջանի» կոնցեպտ մեքենա
Կոնցեպտը, որը տարբերվում է գերմանական ֆիրմայի գոյություն ունեցող արտադրական մոդելներից ավելի նրբագեղ դիզայնով,․․․
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Ամենաշատ