News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 02
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը


Կորոնավիրուսից հետո պետք է ամեն ամիս մարդկանց տան իրենց աշխատավարձի գոնե 75 տոկոսի չափով աջակցություն, ոչ թե միայն մեկ անգամ 60 հազար դրամ: Այս մասին, այսօր՝ Կոտայքի մարզում ԲՀԿ տարածքային կառույցի հետ հանդիպման ժամանակ նշեց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

«Որովհետեւ պետությունն է որոշում կայացրել եւ արգելել մարդկանց աշխատել: Օրավարձով աշխատողներին էլ պետք է տային 60 հազար դրամ, այնքան ժամանակ, մինչեւ արտակարգ իրավիճակը կվերանա: Բյուջեի գումարն օդից չի գալիս, դա ժողովրդինն է, որը ճիշտ նպատակին պետք է ծաայի»,-ասաց նա:

Ծառուկյանն անդրադարձավ նաեւ ազատամարտիկների խնդրին՝ նշելով, որ պետությունը պետք է բյուջեում գումար հատկացնի ազատամարտիկերին, արտոնություններ տա՝ անկախ նրանից, նրանք հաշմանդամը են դարձել, թե առողջ են մնացել:

«Ես հենց առաջին օրից ասել եմ, որ համաճարակի դեմ պայքարը անարդյունք ու անպտուղ է: Ամենավատ թվերը մեզ մոտ են, դրա համար էլ չեն թողնում որեւէ տեղ մեկնեն մեր քաղաքացիները: Համաճարակի դեմ միջոցներն իրենց ճճիշտ նպատակին չեն ծառայում: Մարդիկ մարզերում տներում նստած են, ոչ հիվանդանքոցում տեղ կա, ոչ էլ նրանց աջակցության, բուժման կա: Այսօր արդեն 1150 մարդ է մահացել»,-ընդգծեց նա:

Ծառուկյանն անդրադարձավ նաեւ սպանդանոցների խնդրին՝ նշելով, որ պետությունը պետք է սուբսիդավորի ոլորտը. «Շատ լավ է, որ կան սպանդանոցներ, բայց պետությունը պարտավոր է սպանդանոցներին սուբսիդավորել առաջին 2 տարին: Առանց դրա հարցը չի լուծվի: Մենք ԱԺ-ում այդ հարցը եւս մեկ անգամ կբարձրացնենք»:

Ժառուկյանը համարում է, որ Հայաստանում բանկային համակարգ չկա, դա լոմբարդային համակարգ է. «Մարդն իր ունեցվածքը գրավ է դնում, տալիս են բնակարանի ոչ թե 80 տոկոսի, այլ 30 տոկոսի չափով գումար: Այս համաճարակի ժամանակ պետությունը պետք է բանկերին սուբսիդավորի: Եվ ոչ թե պետք է մարդկանց վարկային արձակուրդ տրվի, այլ պետք է ներում շնորհվի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում առաջին անգամ հայտնաբերվել է Օմիկրոնի նոր տարբերակը
Թեստավորման դրական արդյունքների մասնաբաժինը վերջին 7 օրվա ընթացքում կազմել է 10.7%, այնինչ նախորդ շաբաթ՝ 15.6%...
ԱՀԿ ղեկավարը Չինաստանին կոչ է անում լրացուցիչ տվյալներ տրամադրել COVID-19-ի ծագման մասին
Մենք պնդում ենք, որ Չինաստանը տրամադրի լիարժեք մուտք, և մենք խնդրում ենք երկրներին բարձրացնել այդ հարցը․․․
Ճապոնիայի թագաժառանգի որդին հիվանդացել է քովիդով
17-ամյա արքայազն Հիսահիտոն վարակվել է կորոնավիրուսով...
ԱՄՆ-ում համավարակի ժամանակ գործազրկության պատճառով կեղծ վճարումները կարող են հասնել 135 մլրդ դոլարի
«GAO-ն կարծում է, որ COVID-19 համավարակի ընթացքում գործազրկության ապահովագրության ծրագրերով ․․․
Ջո Բայդենի կորոնավիրուսի թեստը բացասական է եղել. Սպիտակ Տուն
Այն բանից հետո, երբ առաջին տիկնոջ թեստը դրական է եղել COVID-19-ի համար, նախագահ Բայդենն այս գիշեր...
ԱՄՆ առաջին տիկնոջ մոտ կորոնավիրուսի թեստը դրական է եղել
Այս գիշեր առաջին տիկնոջ թեստը դրական է եղել COVID-19-ի համար։ Ներկայումս նա ունի միայն մեղմ արտահյտված...
Ամենաշատ