News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանում ԱՄԷ դեսպանատունը էմիրություններում կանանց օրվա առիթով կազմակերպել է հեռավար քննարկում «Կանանց իրավունքների եւ հնարավորությունների ընդլայնումը» թեմայով։ Քննարկմանը հայկական կողմից մասնակցել են արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը, Բելգիայում Հայաստանի դեսպան եւ Եվրամիությունում Հայաստանի ներկայացուցչության ղեկավար Աննա Աղաջանյանը, Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի ղեկավար Լիլիթ Ասատրյանը։

Մասնակիցներն ընդգծել են հասարակական եւ քաղաքական գործընթացներին կանանց ակտիվ ներգրավման, կրթության եւ տնտեսության ոլորտներում նրանց հնարավորությունների ընդլայնման կարեւորությունը։ Քրիստինե Գրիգորյանը նշել է «թավշյա» հեղափոխությունից հետո երկրում կանանց պաշտպանության եւ իրավունքների ընդլայնման ոլորտում արմատական բարեփոխումների իրականացման իշխանությունների զգալի ջանքերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ