News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով ՀՀ զինված ուժերում կորոնավիրուսային վարակվածության կանխարգելման և թեստավորման ուղղությամբ մեծածավալ աշխատանքներ իրականացրած ՌԴ ԶՈՒ զինծառայողներ Ալեքսեյ Սուսլոպարովը, Վասիլի Չուխրալյայը խրախուսվել են «Մարշալ Բաղրամյան», իսկ Ալեքսեյ Ստուպնիկովը, Սերգեյ Կալգանովը, Սերգեյ Պարֆենովը, Ալեքսեյ Բիսերովը՝ «Ռազմական համագործակցության համար» գերատեսչական մեդալներով։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն։

ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում օգոստոսի 28-ին տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն, որին ներկա էին ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ՌԴ դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, գնդապետ Անդրեյ Գրիշչուկը:

Շնորհավորելով պարգևատրվածներին՝ Դավիթ Տոնոյանը երախտագիտություն է հայտնել ռուսական կողմին՝ կորոնավիրուսի դեմ պայքարում ցուցաբերած աջակցության համար և նշել, որ նաև ՌԴ ԶՈՒ զինծառայողների եռանդի, քրտնաջան աշխատանքի և մասնագիտական բարձր որակների շնորհիվ է հաջողվել պատվով հաղթահարել համավարակի ծանր պահը։ Դավիթ Տոնոյանը ռուս մասնագետներին մաղթել է անձնական և մասնագիտական հաջողություններ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը պարզ տեսնել է մաղթում բոլոր «տիկին Սանդուներին» և նրանց, ովքեր ցանկանում են տանել Հայաստանը. Լավրով
Բայց թող ավելի շուտ գա նրանց համար, ովքեր այժմ նույնպես բռնության են ենթարկվում Արևմուտքի կողմից...
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Մենք Հայաստան մինչև այժմ դաշնակից ենք համարում, իրավաբանորեն դաշնակից ենք. Լավրով
Կարծում եմ՝ ոչ միայն իրավական առումով...
Զատուլինը պատասխանել է Մանուկյանին. Ղարաբաղի իրադարձությունները կանխորոշված ​​էին
Նա նշել է, որ դա դառը ճշմարտությունն է եւ չի ցանկանում կարճ նամակով թվարկել պատճառներն ու պատճառները...
«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»
Վերջին շաբաթների ինտրիգը` արդյո՞ք Փաշինյանը կմասնակցի այս միջոցառումներին, կմնա՞ շքերթին, թե ոչ, ՀՀ...
Ադրբեջանն ի՞նչ  գին է վճարում ռուս խաղաղապահներին դուրս բերելու դիմաց, դժվար է ասել. Արտակ Բեգլարյան
Եթե արցախցիները ռուս խաղաղապահների գործող երաշխիքներով, կամ մինչև  2023 թվականի սեպտեմբերի երաշխիքներով  վերադարձող լինեին, ապա դուսր չէին էլ գա…
Ամենաշատ