News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Առաջին կիսամյակում ՀՆԱ 5,7% անկումը կապված է եղել շինարարության ոլորտի իրավիճակի հետ: Իրականում պանդեմիան մեծ վնաս է հասցրել հենց այդ ոլորտին: Այս մասին այսօր՝ օգոստոսի 28-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ամերիա» խորհրդատվական ընկերության տնօրեն Տիգրան Ջրբաշյանը: Նրա խոսքով՝ երկրորդ տեղում է մեծածախ եւ մանրածախ առեւտուրը, երրորդ տեղում՝ անշարժ գույքին առնչվող գործարքները: Դրանք միասին գեներացնում են 5,71% տնտեսական անկման գրեթե 3,2 տոկոսային կետը:

Նա նշեց, որ ամենամեծ վնասը հասցվել է շինարարության ոլորտին, սակայն ոլորտն այսօր վերականգնման զգալի դինամիկա է ցուցաբերում: «Սակայն այստեղ անհրաժեշտ է հաշվի առնելով, որ շինարարության ոլորտում ապրիլ-մայիս ամիսներին եղել է աղետալի իրավիճակ, եւ չնայած դինամիկային՝ չենք հասել սկզբնական մակարդակին»,-հայտարարեց նա:

Ջրբաշյանը նշեց, որ տուրիզմի ոլորտում եւս լուրջ անկում է գրանցվել: Այսպես, հյուրանոցային բիզնեսի եւ հասարակական սննդի կետերի ոլորտի անկումը կազմում է 0,77 տոկոսային կետ: Այդ ոլորտի վրա իրավիճակի ազդեցությունը դեռ կշարունակվի՝ վստահություն է հայտնել Ջրբաշյանը:

Նրա խոսքով՝ կան որոշակի խնդիրներ նաեւ արդյունաբերության ոլորտում:

Ընդ որում, նա կոչ արեց հաշվի առնելով, որ ոլորտի անկման խնդիրը կապված է ոչ միայն ճգնաժամի, այլ նաեւ համեմատության բազայի հետ: Փորձագետը հիշեցրեց, որ անցած տարվա հուլիսին վերսկսվել են Թեղուտի հանքավայրում աշխատանքները, ինչը հանգեցրել է այդ շրջանում ցուցանիշների զգալի աճին: Քանի որ համեմատություններ են արվում հենց այդ ցուցանիշների հետ, ցուցանիշների հետ կապված խնդիրներ են առաջանում: «Չկա ոլորտ, որտեղ տնտեսական անկում չի գրանցվել, ամենուր մինուսային ցուցանիշներ են»,-հայտարարեց նա:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ