News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտահոգված է Ճապոնիայի վարչապետի՝ հրաժարական տալու որոշմամբ եւ մտադիր է զանգել նրան, հաղորդում է Reuters-ը:

Ավելի վաղ Ճապոնիայի վարչապետը հրաժարական է տվել առողջական վիճակի պատճառով:

«Ես ցանկանում եմ իմ մեծագույն հարգանքը հայտնել Սինձո Աբեի՝ իմ մեծ ընկերոջ հանդեպ: Ինձ պարզապես հուզեց այդ որոշումը»,-ասել է Թրամփը լրագրողների հետ զրույցում: Նա հավելել է, որ մտադիր է զանգել Աբեին:

Նա նշել է, որ Աբեն շատ է սիրում իր երկիրը:

Սինձո Աբեն տառապում է խոցային կոլիտից: Հենց այդ հիվանդությունն է պատճառ դարձել 2007 թվականին հրաժարական տալու համար: Նրա վիճակը կայունացել է, եւ 2012 թվականին նրան կրկին վարչապետ են ընտրել:

Վերջերս հայտնի է դարձել քրոնիկ հիվանդության սրման մասին, վերջին օրերին վարչապետը երկու անգամ կլինիկա է այցելել:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ