News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Անհրաժեշտ դեպքերում դիմակ կրելը համարել եմ կարևոր, անկախ պարետի որոշումից: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այսօր Հյուսիսային պողոտայում ինձ մոտեցան 4 ոստիկան, և արձանագրություն կազմեցին, այն պատճառաբանությամբ, որ դիմակը չէր ծածկում քիթս և բերանս:

Ընդ որում, դիմակն այդպես էի կրում, քանի որ պարետի որոշմամբ սահմանված կանոնի համաձայն անհրաժեշտ է չհպվել դիմակին օգտագործման ժամանակ, հպվելու դեպքում ձեռքերը մշակել սպիրտ պարունակող միջոցով և լվանալ օճառով:

Հետևաբար, ըստ նույն կանոնի պետք է դիմակին դիպչեի միայն ախտահանման միջոց ունենալու դեպքում, քանի որ դիմակս խոսելու ընթացքում իջել էր:

Չէի անդրադառնա այս միջադեպին, եթե արձանագրություն կազմող ոստիկանները տիրապետեին ՀՀ վարչական իրավախախտման վերաբերյալ օրենսգրքի (ՎԻՎՕ) ընթացակարգային կանոններին, որոնց պարտավոր էին տիրապետել:

Սա մտահոգիչ եմ համարում մեծ թվով մեր քաղաքացիներին տուգանելու ֆոնին, քանի որ անիրազեկ քաղաքացին չի կարողանում իրեն պաշտպանել:

Ի խախտումն ՎԻՎՕ 225 հոդվածի չբացատրվեց իմ իրավունքները, որոնք նախատեսված են ՎԻՎՕ 267 հոդվածում:

Արձանագրության համապատասխան հատվածում, որտեղ նախատեսված է իրավունքներս բացատրելու մասին իրենց գործողության նկարագրությունը, ոստիկանները գաղափար չունեին թե ինչ պետք է բացատրեն ինձ:

Եվ վերջում ոստիկաններից մեկը հպվեց իր դիմակին և երբ պարզեցինք, որ նա խախտում է թույլ տվել, մյուս ոստիկանը (00993) հավաստիացրեց, որ արձանագրություն կկազմեն (այդ պահին վերջացել էին արձանագրության բլանկները):

Ոստիկանը պետք է այս դեպքում իմանա ընթացակարգային օրենսդրությունը և յուրաքանչյուր անգամ արձանագրություն կազմելիս պետք է հաշվի առնի գործի բոլոր հանգամանքները և ինքը չխախտի այն, ինչի համար տուգանում է մարդկանց:

Տուգանքի որոշում լինելու դեպքում այն վիճարկելու եմ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ