News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ մի շարք նահանգներում մոլեգնող «Լորա» փոթորկի պատճառով ավելի քան կես միլիոն մարդ առանց էլեկտրականության է մնացել, հայտնում է Poweroutage կայքը:

Էլեկտրականությունից զրկվածների մեծ մասը գտնվում է Լուիզիանայում՝ այստեղ 422 025 մարդ առանց լույսի է մնացել:

Երկրորդ տեղում Տեխասն է՝ 89 986 մարդ, որին հաջորդում են Միչիգանը՝ 33 304, Արկանզասը՝ 16 904, Փենսիլվանիան՝ 15 289 մարդ:

Հիշեցնենք, որ «Լորա» փոթորիկի հետեւանքով, ըստ վերջին տվյալների, ԱՄՆ-ում մահացել է առնվազն 14 մարդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ