News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեայի Pyongyang Broadcast Service պետական ռադիոկայանի Youtube-ալիքում հայտնվել, այնուհետեւ անհետացել է մի խորհրդավոր հաղորդագրություն: Այն բաղկացած է եղել թվային կոդերի շարքից, հայտնում է MK-ն:

Տարօրինակ տեսանյութը տեւել է մոտ մեկուկես րոպե: Այն կոչվել է «0100011001-001»: Այն օգոստոսի 29-ի առավոտյան վերբեռնել են հոսթինգի: Հարավկորեական «Չոսոն-Իլբո» թերթի համաձայն՝ գրառումը պարունակել է որոշակի առաջադրանք՝ «կրկնել հեռահար կրթության համալսարանի տեղեկատվական տեխնոլոգիաների վերաբերյալ հիմնական տեղեկատվությունը՝ 719 արշավախմբի գործակալների համար»:

Տեսանյութում հաղորդավար կինը կարդացել է բառակապակցություններ: Դրանց թվում են «էջ 479 - թիվ 19», «էջ 564 - թիվ 23» եւ «էջ 694 - թիվ 20»:

Հարավային Կորեան կարծում է, որ դա գաղտնագրված հաղորդագրություն է արտերկրում ԿԺԴՀ հատուկ գործակալների համար: Եթե դա այդպես է, ապա սա առաջին անգամն է, երբ Փհենյանը Youtube-ալիքն օգտագործում է հետախույզներին հաղորդագրություններ փոխանցելու համար: Նախկինում նման հեռարձակումներ իրականացնում էր հենց ռադիոն:

Հետաքրքիր է, որ նման բովանդակության, բայց այլ թվերով հաղորդագրություն կա հենց Youtube-ալիքի նկարագրության մեջ: Սեուլը կարծում է, թե սա վկայում է այն մասին, որ Հյուսիսային Կորեան նախկինում արդեն օգտագործել է տեղեկատվության փոխանցման այս մեթոդը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ