News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Մի խումբ ակտիվիստներ տապալել են Կանադայի առաջին վարչապետ Ջոն Մակդոնալդսի արձանը Մոնրեալի կենտրոնում, հաղորդում է CBC-ը։

Դեպքը տեղի է ունեցել շաբաթ ցերեկը ոստիկանությանը ֆինանսավորելու դեմ բողոքի ցույցերից հետո։

Նշվում է, որ մի խումբ մարդիկ բարձրացել են հուշարձանի վրա, կապել այն պարաններով եւ տապալել։

Գետնին հարվածելու հետեւանքով պոկվել է արձանի գլուխը։

Դեպքը տեղի է ունեցել Մոնրեալի կենտրոնում խաղաղ քայլերթից հետո։ Դեռեւս պարզ չէ, թե ինչ առնչություն ունեն ակցիայի մասնակիցները հուշարձանը տապալելու համար պատասխանատու մարդկանց հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ