News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

TA Hotel Management Limited Partnership ընկերությունը, որը տնօրինում է Վանկուվերում Թրամփի միջազգային հյուրանոցը, հինգշաբթի հայտարարել է սնանկության մասին, հաղորդում է ABC-ը։

Համաձայն առկա տվյալների՝ ընկերությունն ունի 4.7 մլն չինական դոլարի չափով (3.5 մլն ԱՄՆ դոլար) պարտավորություններ եւ 1.1 մլն չինական դոլարի չափով (840 000 ԱՄՆ դոլար) ակտիվներ։

Պարտատերերի առաջին հանդիպումը նախատեսվում է սեպտերմբերի 16-ին։

Հյուրանոցի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2017 թվականին Դոնալդ եւ Էրիկ Թրամփերի եւ հյուրանոցի կառուցապատող Թիա Ջու Կիմի մասնակցությամբ։ Այդ իրադարձությունն առաջացրել էր բողոքի բուռն ալիք։ Վանկուվերի քաղաքապետ Գրեգոր Ռոբերտսոնն ու այլ տեղական քաղաքական գործիչները չէին այցելել միջոցառումը։

Հյուրանոցում աշխատում էր շուրջ 250 մարդ։

63-հարկանի շենքը կազմված է բոլոր հարմարություններով 147 հյուրասենյակներից, որոնք տեղակայված են 15 հարկերում։

TA Hotel Management Ltd. Limited Partnership ընկերությունը TA Global Berhad մալայզիական ընկերության դուստր կառույց է։ Կիմը գլխավորել է ընկերությունը 2016 թվականի հունվարից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ