News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Զոզեֆ Բայդենը դատապարտել է բռնությունները Պորտլենդում (Օրեգոն) անկարգությունների ժամանակ, եւ Սպիտակ տան գործող ղեկավար Դոնալդ Թրամփին մեղադրել է ամերիկյան հասարակության մեջ ատելություն եւ պառակտում հրահրելու մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մահվան հանգեցրած բռնությունը, որը մենք տեսանք անցած գիշեր Պորտլենդում, անընդունելի է: Անընդունելի է կրակել ամերիկյան մեծ քաղաքի փողոցներում: Ես անվերապահորեն դատապարտում եմ այդպիսի բռնությունը: Եվ ես կոչ եմ անում Դոնալդ Թրամփին նույնն անել»,- ասել է Բայդենը:

«Մենք` որպես երկիր, պետք է դատապարտենք ատելության եւ դժգոհության հրահրումը, որը հանգեցրեց այս մահացու բախմանը: Եթե ​​ինչ-որ մեկը փորձում է ծեծկռտուք սկսել, դա արդեն խաղաղ բողոք չէ: Ի՞նչ, նախագահ Թրամփի կարծիքով, տեղի կունենա, եթե նա շարունակի բորբոքել ատելության եւ պառակտման կրակը մեր հասարակության մեջ եւ օգտագործել վախի քաղաքականությունը` իր համակիրներին հրահրելու համար: Նա անմտորեն խրախուսում է բռնությունը»,- հավելել է քաղաքական գործիչը: Նա նշել է, որ Թրամփը չի կարողանում կատարել նախագահի աշխատանքը, քանի որ նրա հռետորաբանությունը հասարակական լարվածության աճի է հանգեցնում, մինչդեռ պետության ղեկավարի պարտականությունն է «իջեցնել ջերմաստիճանը» հասարակության մեջ եւ հաշտեցնել տարաձայնություններ ունեցողներին:

Բայդենը նաեւ ցավակցություն է հայտնել մարդու մահվան կապակցությամբ անցած գիշեր Պորտլենդում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ:

Պորտլենդի ոստիկանությունը հայտնել էր, որ շաբաթ օրը բողոքի ցույցերի ժամանակ մեկ մարդ է մահացել, սակայն խորհուրդ է տվել չշտապել եզրակացություններ անել եւ սպասել նախաքննության ավարտին: Associated Press գործակալության փոխանցմամբ` անցած գիշերը նշանավորվել է բախումներով Black Lives Matter շարժման հետեւորդների եւ Թրամփի կողմնակիցների միջեւ: Ձերբակալվել է 10 մարդ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ