News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Համաշխարհային տաքացումը նպաստում է ուժեղ արեւադարձային փոթորիկների առաջացմանը, ուստի, եթե մոլորակի վրա միջին ջերմաստիճանը շարունակի բարձրանալ, դրանք կավելանան: Նման կարծիք են հայտնել Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպությունում (ՀՕ` ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունում:

Ինչպես Ժնեւում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՀՕԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Քլեր Նյուլիսը, «դժվար է կոնկրետ արեւադարձային ցիկլոնի ծագումը կապել կլիմայի փոփոխության հետ»: Այնուամենայնիվ, ՀՕԿ-ն «ակնկալում է, որ ապագայում ավելի շատ ոհզոր փոթորիկներ կլինեն գլոբալ տաքացման պատճառով», քանի որ «փոթորիկները սնուցվում են տաք ջրով»: Ըստ Նյուլիսի` «ջրի բարձր ջերմաստիճանը ծովի մակարդակի բարձրացման է հանգեցնում, ինչը, իր հերթին, մեծացնում է ջրհեղեղի վտանգը»:

«Տաք օդն ավելի շատ մթնոլորտային գոլորշի է պարունակում, եւ դա մեծացնում է արեւադարձային փոթորիկների հավանականությունը, միաժամանակ ավելի շատ տեղումներ են լինում»,- ասել է պաշտոնական ներկայացուցիչը:

Նա լրագրողներին ներկայացրել է ՀՕԿ-ի` արեւադարձային ցիկլոնների եւ կլիմայի փոփոխությունների հարցերով աշխատանքային խմբի նախագահ Թոմ Քնութսենի տեսակետի հետ: Նա եզրակացրել է, որ «արեւադարձային ցիկլոնների հետ կապված անձրեւները, ամենայն հավանականությամբ, ապագայում կավելանան մարդածին տաքացման եւ մթնոլորտում խոնավության բարձրացման պատճառով»:

Անդրադառնալով փորձագետների կողմից իրականացված իրավիճակի մոդելավորմանը` Քնութսենը նշել է, որ եթե մոլորակի միջին ջերմաստիճանը բարձրանա 2 աստիճանով, ապա փոթորիկների ժամանակ պետք է տեղումների ավելացում ակնկալել 10-15 տոկոսով: Ընդ որում, արեւադարձային ցիկլոնների ինտենսիվությունը կաճի 10 տոկոսով: Հաջորդ դարի ընթացքում չորրորդ եւ հինգերորդ կատեգորիաների մակարդակին հասնող ցիկլոնների տեսակարար կշիռը, հավանաբար, կավելանա, արձանագրել է աշխատանքային խմբի նախագահը:

Անդրադառնալով  մի շարք երկրների հարվածած «Լաուրա» փոթորկի հետեւանքներին` Նյուլիսը հիշեցրել է, որ քամու արագությունը գերազանցում էր 240 կմ/ժ-ն: «Դա ամենաուժեղ փոթորիկն էր Լուիզիանայում (ԱՄՆ) 1856 թվականից ի վեր,- նշել է նա:- Սա ցամաք ասաց փոթորիկներից յոթերորդ էր այս սեզոնում»:

Փոթորիկների սեզոնը Ատլանտյան օվկիանոսում սովորաբար տեւում է վեց ամիս` հունիսի սկզբից մինչեւ նոյեմբերի վերջ: Մթնոլորտային երեւույթը դասակարգվում է որպես արեւադարձային փոթորիկ եւ անուն է ստանում, եթե քամու արագությունը դրա սահմաններում հասնում է մոտ 17.5 մ/վ-ի: Քամու 33 մ/վրկ կամ ավելի արագության դեպքում մրրիկը փոթորիկ է համարվում:

ԱՄՆ օվկիանոսների եւ մթնոլորտի խնդիրների ազգային վարչությունը կանխատեսում է, որ Ատլանտյան օվկիանոսի փոթորիկների ներկայիս սեզոնը ծայրաստիճան ակտիվ կլինի` ջրի անոմալ բարձր ջերմաստիճանի պատճառով արեւադարձային գոտում եւ Կարիբյան ավազանում: Փորձագետները 19-ից 25 մրրիկի առաջացում են ակնկալում, այդ թվում` 7-11 փոթորկի եւ 3-ից եւ բարձր աստիճանի 3-ից 6 հզոր փոթորկի:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եղանակը Հայաստանում
Հայաստանի տարածքում ապրիլի 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ...
Չեխիայում 30 աստիճան շոգից հետո սառնամանիքը վերադարձել է
Ցրտահարությունը, ըստ նախնական տվյալների, ոչնչացրել է խաղողի ապագա բերքի մոտ 40%-ը
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա․ առաջիկա օրերի եղանակի տեսությունը
Ապրիլի 19-21-ի ցերեկը, 22-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ…
ԱՄԷ-ում գրանցվել է ամենաշատ տեղումները վերջին 75 տարվա ընթացքում
Կենտրոնի տվյալներով՝ Աբու Դաբի էմիրության արևելքում գտնվող Ալ Այն քաղաքում, որտեղ տեղակայված է ԱՄԷ-ի...
Աֆղանստանում սեզոնային անձրևների հետևանքով առաջացած ուժեղ ջրհեղեղի հետևանքով 30-ից ավելի մարդ է զոհվել
Նա հավելել է, որ մասնակի կամ ամբողջությամբ ավերվել է ավելի քան 600 տուն, ոչնչացել  է մոտ 200 գլուխ անասուն
Եղանակը Հայաստանում
Ապրիլի 12-ին հանրապետության առանձին վայրերում գիշերային ժամերին սպասվում են անձրեւներ...
Ամենաշատ