News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Սիրիայի Արաբական Հանրապետությունում Հայաստանի հումանիտար առաքելության 5-րդ խմբի սակրավորներն օգոստոսին ականազերծել են 33 143 քառակուսի մետր ականապատ տարածք: Առաքելության առաջին իսկ օրվանից ականազերծվել է ընդհանուր 238 230 քառակուսի մետր տարածք: Օգոստոսին հայտնաբերվել է 2 հատ ШОАБ տեսակի կասետային ենթազինամթերք, 13 120մմ ականանետի չպայթած արկ, 3 82մմ ականանետի չպայթած արկ, 14 OA-2,5 РTM ավիացիոն ենթազինամթերք, 5 ինքնաշեն պայթուցիկ սարք, 9 հակատանկային TM-62П, 18 ՎՕԳ-17Մ, 7 ДШК-ի չկրակված փամփուշտ, 7 TM-62М , 3 РПГ-7, 1 ПМН-2, 1 TM-57, 1 ЗРП-2, 1 ОЗМ-721, 1 TM-62ПЗ:

Հումանիտար առաքելության 5-րդ խմբի բժիշկները համաճարակային սահմանափակումների պայմաններում բուժօգնություն են ցուցաբերել 1273 տեղաբնակի: Առաքելության առաջին օրվանից՝ 16 695 հիվանդի: Օգոստոսի 29-ին մարդասիրական խմբի 5-րդ բժշկական խումբը Հալեպ նահանգի առողջապահության պատասխանատու նախարար դոկտոր Զիադ Աջթահայի եւ Սիրիայի Հայ Ավետարանական համայնքի ղեկավար, Վերապատվելի Հարություն Սելիմյանի կողմից պրոֆեսիոնալ աշխատանքի համար պարգեւատրվել է շնորհակալագրերով:

Մարդասիրական խմբի մշտական տեղակայման վայրում ամեն օր շարունակվում են իրականացվել կորոնավիրուսի համավարակի կանխարգելման եւ վարակազերծման դեմ ուղղված աշխատանքներ: Չնայած Հալեպում համավարակով պայմանավորված մի շարք սահմանափակումների եւ դժվարությունների՝ մարդասիրական խումբը շարունակում է իրականացնել իր առաքելությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
WSJ. Իրանը դուրս կբերի ԻՀՊԿ որոշ սպաների Սիրիայից՝ Իսրայելի հնարավոր հարվածի պատճառով
Պարբերականը նշում է, որ իրանական զորքերը շարժվում են գիշերը, երբ իսրայելական հարվածներն առավել...
Իրանը Իսրայելի դեմ հայց կներկայացնի միջազգային դատարան՝ դեսպանատան վրա հարձակման համար
Բողոքարկումը կարվի Իսրայելի կողմից Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի հրթիռակոծմանը Իրանի ռազմական պատասխանին զուգահեռ...
ԱՄՆ-ն կապ չունի Դամասկոսում Իրանի դեսպանությանն Իսրայելի հասցրած հարվածի հետ. Սպիտակ տուն
Միացյալ Նահանգները կապ չունի...
Իրանը հայտնել է, որ Իսրայելի հարվածը Դամասկոսում Իրանի հյուպատոսությանը անպատասխան չի մնա
Իսրայելի հարվածն անպատասխան չի մնա...
Սիրիայում սպանվել է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի ռազմական խորհրդականը. Mehr
Ամերիկյան բանակը երեքշաբթի գիշերը հարվածներ է հասցրել Դեյր էզ-Զուր, Ալ-Մայադին և Ալ-Բուկամալի շրջաններին․․․
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները Իրաքում եւ Սիրիայում ԻՀՊԿ-ի ուժերին հարվածի մասին
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները...
Ամենաշատ