News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ռուանդայի իշխանությունները ձերբակալել են Փոլ Ռուսեսաբագինին՝ այն մարդուն, որին 1994թ․ երկրում ցեղասպանության մասին հոլիվուդյան ֆիլմում հերոս են հռչակել: Նա ահաբեկչության մեջ են մեղադրում, հայտնում է Reuters-ը:

Ռուսեսաբագինին Օսկարի հավակնորդ «Հյուրանոց Ռուանդա» ֆիլմում մարմնավորել Դոն Չիդլը: Ֆիլմում պատմվում է, թե ինչպես է նա օգտագործել հյուրանոցի մենեջերի իր աշխատանքը եւ խուտու էլիտայի հետ կապերը՝ թութսիներին կոտորածից պաշտպանելու համար:

Երկուշաբթի օրը երկու ոստիկաններ 66-ամյա տղամարդուն տարել են Ռուանդայի հետաքննությունների բյուրոյի շտաբ: Ռուսեսաբագինը դիմակով է եղել եւ չի խոսել: Նախկինում նա հայտարարել է, որ ինքը Ռուանդայում զրպարտող քարոզչության զոհ է դարձել:

«Ռուսեսաբագինին կասկածում են այն բանում, որ նա տարածաշրջանում եւ արտերկրում գործող տարբեր ծայրահեղական ահաբեկչական խմբավորումների հիմնադիր, ղեկավար, հովանավոր կամ մասնակից է»,- լրագրողներին ասել է բյուրոյի ներկայացուցիչ Թիերի Մուրանգիրը: Նրա խոսքերով՝ Ռուսեսաբագինին կներկայացվի մի քանի մեղադրանք, այդ թվում՝ «ահաբեկչություն, ահաբեկչության ֆինանսավորում, հրկիզում, առեւանգում եւ սպանություն»:

Ցեղասպանությունից հետո Ռուսեսաբագինը տեղափոխվել է արտասահման եւ համաշխարհային ճանաչում է ձեռք բերել՝ 2005-ին ստանալով Միացյալ Նահանգների բարձրագույն քաղաքացիական պարգեւը՝ Նախագահի ազատության մեդալը:

Սակայն իր հայրենիքում նա վրդովմունք է առաջացրել նոր ցեղասպանության նախազգուշացումներով, այս անգամ՝ թութսիները խուտուների դեմ: Նրան քննադատության են ենթարկել ինչպես ցեղասպանությունից որոշ վերապրածներ, այնպես էլ նախագահ Փոլ Կագամեն, որը նրան մեղադրում էր ցեղասպանությունը կոմերցիոն նպատակներով օգտագործելու մեջ:

2010-ին գլխավոր դատախազը Reuters գործակալությանը հայտնել էր, թե իշխանություններն ապացույցներ ունեն այն մասին, որ Ռուսեսաբագինը ֆինանսավորել է ահաբեկչական խմբավորումներին, չնայած որեւէ մեղադրանք չի ներկայացվել:

Այդ ժամանակվանից իշխանությունները հայտարարել են, որ նա 2018թ․ մասնակցել է Ազգային ազատագրական ճակատի ապստամբների կողմից մի շարք ենթադրյալ հարձակումների Ռուանդայի հարավում՝ Բուրունդիի հետ սահմանի երկայնքով:

1994թ․ ապրիլի 6-ից աֆրիկյան այս երկրում 100 օրվա ընթացքում սպանվել էր շուրջ 800 000 թութսի եւ չափավոր խուտու:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ