News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Մենք սերտորեն համագործակցում ենք Ռուսաստանի հետ, որպեսզի փորձենք միջուկային զենքի կիրառման ռիսկը նվազեցնելու միջոց գտնել: Այս մասին Radio WMAL-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:

«Մենք նրանց հետ մանրամասն քննարկում ենք սպառազինությունների վերահսկման համաձայնագիրը: Վերջին մի քանի շաբաթների ընթացքում իսկապես առաջընթաց ենք գրանցել: Հուսով եմ, որ մենք կկարողանանք դա անել մինչեւ տարեվերջ, դա լավ կլինի աշխարհի համար եւ կնվազեցնի միջուկային զենքի հետ կապված ռիսկերը: Մենք նրանց հետ աշխատում ենք ահաբեկչության դեմ պայքարի համար, բայց նաեւ տեսանք, որ նրանք մասնակցում են ամբողջ աշխարհում չարանպատակ գործողությունների, եւ նրանց հասկացրինք, թե ակնկալում ենք, որ չեն միջամտի մեր ընտրություններին»,- ասել է նա:

Պոմպեոն նշել է նաեւ, որ ԱՄՆ-ը Ռուսաստանի ակտիվության աճ է նկատում ինչպես տարածաշրջանում, Ալյասկայում եւ դրա շրջակայքում, այնպես էլ աշխարհի այլ մասերում: «Մենք սերտորեն համագործակցում ենք ռուսների հետ, որպեսզի հասկացնենք, որ դա անընդունելի պահվածք է, եւ Ամերիկան կարձագանքի դրան»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ