News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Բոլորդ էլ տեսնում եք, որ թե՛ Գագիկ Ծառուկյանը եւ թե ԲՀԿ-ականները ոչ մի հանցանք չեն գործել եւ ազատության մեջ են: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ Երիտասարդների Միության նախագահ Աշոտ Անդրեասյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Սիրելի՛ ընկերներ, այսօր կխոսեմ իշխանական կեղծ պրոպագանդայի անընդունելի մի քանի երեւույթներից։

Բոլորդ էլ հիշում եք, որ ամիսներ առաջ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը պահանջեց կառավարության հարյուր տոկոսի հրաժարականը եւ այն փաստարկված էր։

Կորոնավիրուսի դեմ տարվող պայքարը տապալած վարչապետը եւ կառավարությունը շատ հիվանդագին ընդունեցին ընդդիմության արդարացի պահանջը, այն է՝ հրաժարական։

Այդ դեպքերից հետո սկսվեցին շինծու մեղադրանքները ԲՀԿ նախագահին եւ ԲՀԿ քաղաքական թիմին։

Ի՞նչ եղավ հետո։

Բոլորդ էլ տեսնում եք, որ թե՛ Գագիկ Ծառուկյանը եւ թե ԲՀԿ-ականները ոչ մի հանցանք չեն գործել եւ ազատության մեջ են։

Ո՛չ մի մեղադրանք չի եղել հիմնավոր։

Այս ամենից մենք հետեւություն ենք անում, որ իշխանությունը փորձում է պաշտպանվել էժանագին եւ անընդունելի ճանապարհով, որպեսզի հանրության աչքերից շեղի իր հանցանքները եւ տապալած աշխատանքները։

Մի քանի օր առաջ Գագիկ Ծառուկյանը հանդիպումներ է ունեցել Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերի կուսակիցների հետ, ովքեր բավականին շատ էին եւ մեծ հետաքրքրությամբ լսում էին իրենց Առաջնորդի արդարացի տեսակետը երկրում տիրող ծայրահեղ իրավիճակի վերաբերյալ։

Գագիկ Ծառուկյանը ոլորտ առ ոլորտ ներկայացրեց այն խնդիրները, որոնք ծառացած են այսօր հասարակ ժողովրդի առաջ։

Այս հանդիպումներից հետո իշխանականներն այնքան ակնհայտ են ցույց տալիս իրենց վախը, որ ավելի կեղտոտ միջոցների են դիմել։

Մասնավորապես մի քանի օր է, ինչ նրանք գեներացնում են այն կեղծ եւ ծիծաղելի միֆը, որ Ռոբերտ Քոչարյանը եւ ԲՀԿ -ն քաղաքական գործարքի են գնում եւ մերձեցել են միմյանց հետ։

«Հարգելի՛» իշխանականներ, իսկ ավելի կոնկրետ Ալեն Սիմոնյան, ԲՀԿ-ն հույսը դնում է իր Առաջնորդի, իր նվիրված կուսակցականների, իր պատգամավորների եւ իրեն աջակցող ժողովրդի վրա։

Պաշտոնապես հայտարարում եմ, որ մենք ունենք մեր քաղաքական գիծը, որը չի համընկնում Ռոբերտ Քոչարյանի կամ նրա աջակիցների քաղաքական գծի հետ։

Սին եւ ստոր խոսակցությունները պահանջում եմ դադարեցնել եւ վախենալ ժողովրդի ահագնացող դժգոհություններից։

Դուք չեք կարողանալու Ձեր անմակարդակ ֆեյք լուրերով լվանալ հայ ժողովրդի ուղեղը։

Մեր ազգը ամեն ինչ լավ տեսնում է եւ հասկացել է։

Մենք ունենալու ենք մեր երազանքների բարգավաճող Հայաստանը, որտեղ սուտը եւ կեղծիքը տեղ չեն ունենալու»:

Տպել
Ամենաշատ