News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թուրքիան խոչընդոտում է ՄԱԿ-ի խաղաղարար գործունեությանը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 2-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

Մեկնաբանելով գերմանական մամուլում հայտնված հրապարակումը, որում ասվում է, որ Երեւան մեկնող գերմանական ինքնաթիռի թռիչքն արգելվել է թուրքական օդային տարածքում, նա նկատեց, որ պաշտպանության նախարարությունը տեղեկությունը չի հերքել:

«Արժանի է դատապարտման այն, որ Թուրքիան խոչընդոտում է ՄԱԿ-ի խաղաղարար գործունեությանը՝ ելնելով հայաֆոբիայից»,-նշեց Նաղդալյանը՝ հավելելով, որ հարցը բարձրացվել է արտասահմանցի գործընկերների հետ քննարկումներում:

Միջադեպը տեղի է ունեցել հուլիսին, երբ ինքնաթիռը Երեւան էր մեկնում, որպեսզի հետ տաներ Աֆղանստանում գերմանական կոնտինգենտի կազմում մասնակցած խաղաղապահ առաքելության խաղարարներին: Spiegel-ի հաղորդմամբ՝ արգելքի պատճառով ինքնաթիռը ստիպված է եղել վերադառնալ: Ավելի ուշ ինքնաթիռն այլ ճանապարհով ժամանել է Հայաստան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը ՄԱԿ-ում արգելափակել է Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների վերահսկման մեխանիզմը
Չինաստանը քվեարկության ժամանակ ձեռնպահ է մնացել, թեև որոշիչ է եղել Ռուսաստանի վետոն...
Լիբանանը բողոք կներկայացնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ երկրի հարավում Իսրայելի հարվածների կապակցությամբ
Արտաքին գործերի նախարարությունը Նյու Յորքում ՄԱԿ-ում Լիբանանի մշտական ներկայացուցչություն է ներկայացրել բողոքի տեքստը…
ՄԱԿ-ի դատարանը Իսրայելին պարտավորեցրել է Գազա օգնություն հասցնելու միջոցներ ձեռնարկել
Որոշումը հրապարակվել է դատարանի կայքում՝ ի պատասխան Հարավային Աֆրիկայի հրատապ միջնորդության...
Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն
Բացի նրանից, որ Հայաստանը կանխարգելման առումով դասագրքային օրինակ է, ես նաև համոզված եմ, որ երկիրն ունի քաղաքակրթական ներուժ, ինչպես նաև դեռևս...
ՄԱԿ-ում կարծում են, որ ահաբեկչության դեմ պետք է պայքարել միայն միասին
Ահաբեկչության դեմ պետք է պայքարել միասին...
Եվրոպայում 11-ից 15 տարեկան գրեթե յուրաքանչյուր վեցերորդ երեխան կիբերհարձակման է ենթարկվում
ՄԱԿ-ի գործակալությունը նշել է, որ համաճարակը փոխել է դեռահասների պահվածքը միմյանց նկատմամբ...
Ամենաշատ