News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հաշվի առնելով աշխարհագրական առանձնահատկությունները՝ Հայաստանը պետք է կամ մշտապես փոխի իր ռազմաօդային միջոցները, եթե խոսում ենք Սու-30ՍՄ-ի մասին, կամ էլ արդիականացնի դրանք, եթե խոսում ենք Սու-25-ի մասին: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Մոսկվա-Երեւան տեսակամուրջի ժամանակ հայտարարեց ռուս ռազմական փորձագետ Ալեքսեյ Լեոնկովը:

Նրա խոսքով՝ Սու-30ՍՄ-ն ունիվերսալ է, այն թույլ է տալիս զսպել հակառակորդի ուժերը հեռու մատույցներում, սակայն ակնհայտ է, որ անհրաժեշտ է մեծացնել դրանք քանակն ու գնել եւս 8 ինքնաթիռ: Բացի տեխնիկական վերազինումից, կարեւոր է Մոսկվայի հետ սերտ համագործակցությունը:

«Լուրջ վտանգի դեպքում Հայաստանի համար շատ դժվար կլինի միայնակ հակազդել , եւ Ռուսաստանի հետ դաշնակցային համաձայնագրերը կարող են հավելյալ պաշտպանիչ ուժ ստեղծել»,-ասաց Լեոնկովը:

Ինչ վերաբերում է Սու-25-ի արդիականացմանն ու վերանորոգմանը, ՌԴ պատվավոր ռազմական օդաչու Վլադիմիր Պոպովի խոսքով՝ նման միջոցները կարող են լուծել հարցերի լայն շրջանակ՝ հաշվի առնելով, որ համակարգն ունակ է բարձր ճշգրտության զենքի էֆեկտ ստեղծել: 

Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին ՀՀ ՊՆ-ն եւ ռուսական «Միացյալ ավիաշինարարական կորպորացիան» «Բանակ-2020» միջազգային ռազմատեխնիկական ֆորումի շրջանակում համաձայնագիր են ստորագրել Սու-25 կործանիչների արդիականացման եւ վերանորորգման մասին: Քննարկվում է Սու-30ՍՄ կործանիչների գնման շարունակությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մատվիենկոն հանձնարարել է խոսնակ Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան
Մենք չենք կարող անտեսել նման ռուսատյաց ելույթները․․․
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Հայաստանի ԱԳՆ նախկին ղեկավարը տարակուսանք է հայտնել Ռուսաստանի վարքագծի կապակցությամբ
Մեր հարաբերությունները խորը ճգնաժամ են ապրում․․․
Պեսկով. Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է կայանալ «կարճաժամկետ հեռանկարում»
Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է տեղի ունենալ․․․
ԱՄՆ-ում կարծում են, որ ռուսական բազան ապագայում կարող է խոչընդոտել Հայաստանի հետ գործընթացներին
Նա վստահեցրեց, որ Հարավային Կովկասի ամենամեծ խաղացողը դառնալու ցանկությունն ու հնարավորությունը Արեւմուտքի համար ամենակարեւոր խնդիրը չէ...
Հայաստանը կխզի հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց ոչ անմիջապես. «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով` դեռևս չկան նախադրյալներ, որպեսզի Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, այս տարբերակը Հայաստանի ղեկավարության համար պահպանվում է որպես պահեստային տարբերակ...
Ամենաշատ