News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մտահոգված է Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունների ընկալմամբ: Այս մասին նա ասել է «ՌԲԿ»-ին տված հարցազրույցում:

«Գիտեք՝ ինչն է ինձ այժմ մտահոգում: Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերությունների ընկալումը: Հայ-ռուսական հարաբերությունները ընդունվում են որպես դարերով հաստատված հարաբերություններ: Այդպես եղել է, այդպես կմնա միշտ»,-ասել է նա:

«Եվ ոչինչ դրա չի խանգարի»,-նկատել է լրագրողը, ինչին Ռոբերտ Քոչարյանն արձագանքել է. «Դրան բացարձակ համաձայն չեմ»:

«Ինչո՞ւ»,- հարց է ուղղել լրագրողը:

«Ցանկացած հարաբերություն ջանքեր, ժամանակ, էներգիա, էմոցիաներ է պահանջում: Ինչու եմ դա ասում: Այդ հարաբերությունները մեր գրականության, արվեստի մի մասն են դառնում: Այսինքն՝ միջպետական հարաբերություններում այդ բաղադրիչը ներթափանցում է որոշակի մշակութային շերտեր, որոնք մարդիկ թողնում են իրենցից հետո, եւ այդ պատճառով իներցիան այստեղ մեծ է: Սակայն դա չի նշանակում, որ չպետք է դրա վրա աշխատել, այլապես 1-2 սերունդ կանցնի, եւ պարզ կդառնա, որ այն մնացել է մշակութային շերտերում»,-նշել է նախկին նախագահը:

«Մենք դա նկատում ենք Վրաստանի օրինակով, երիտասարդները չեն խոսում ռուսերեն»,-նկատել է լրագրողը:

«Անկասկած, գեղեցիկ է հնչում «Ազգերի բարեկամություն» կարգախոսը, սակայն , ըստ էության, այն դատարկ է: Պետք է էներգիա եւ ուժ գործադրել այն սնելու համար»,-եզրափակել է Քոչարյանը:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Հայաստանի ԱԳՆ նախկին ղեկավարը տարակուսանք է հայտնել Ռուսաստանի վարքագծի կապակցությամբ
Մեր հարաբերությունները խորը ճգնաժամ են ապրում․․․
Պեսկով. Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է կայանալ «կարճաժամկետ հեռանկարում»
Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է տեղի ունենալ․․․
ԱՄՆ-ում կարծում են, որ ռուսական բազան ապագայում կարող է խոչընդոտել Հայաստանի հետ գործընթացներին
Նա վստահեցրեց, որ Հարավային Կովկասի ամենամեծ խաղացողը դառնալու ցանկությունն ու հնարավորությունը Արեւմուտքի համար ամենակարեւոր խնդիրը չէ...
Հայաստանը կխզի հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց ոչ անմիջապես. «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով` դեռևս չկան նախադրյալներ, որպեսզի Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, այս տարբերակը Հայաստանի ղեկավարության համար պահպանվում է որպես պահեստային տարբերակ...
Ինչո՞ւ Ռուսաստանը համաձայնեց խաղաղապահներին դուրս բերել Ղարաբաղից. «Stratfor»-ի վերլուծաբանի կարծիքը
Երկրորդ, ավելի կարևոր պատճառն է Ռուսաստանի համար՝ ցույց տալ, որ Հարավային Կովկասում նոր ռազմավարության շրջանակներում պատրաստ է հնարավորինս ցույց տալ...
Ամենաշատ