News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին շնորհավորել է նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ, եւ դա ՀՀ իշխանությունների եւ մեր երկրի պաշտոնական դիրքորոշումն է: Հենց այդ պատճառով մեզ մտահոգում է այն, ինչ տեղի է ունենում եղբայրական Բելառուսում: Այս մասին Մոսկվա-Մինսկ-Երեւան-Բիշքեկ-Թբիլիսի տեսակամրջի ընթացքում հայտարարեց «Ինտեգրացիա եւ զարգացում» ՀԿ նախագահ, ՀՀ Հանրային պալատի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը:

Խոսելով 2018 թվականին տեղի ունեցած հեղափոխության մասին՝ նա նշեց, որ դա դրական է ազդել Ռուսաստանի հետ հարաբերությունների վրա:

«Այդ ժամանակ Հայաստանում ժողովուրդը կարծում էր, որ երկրում տիրում է կոռուպցիա, ամենաթողություն, եւ ցանկություն էր առաջացել վրեժխնդիր լինել իշխանություններից: Անցել է 2 տարի, եւ ես պետք է ասեմ, որ շատ խոստումներ կատարվել են, եւ շատ խոստումներ էլ չեն կատարվել: Հեղափոխության աջակիցները քչել են, սակայն, այնուամենայնիվ, հասարակական կարծիքի հարցումները ցույց են տալիս, որ մեծամասնությունն աջակցում է նոր իշխանություններին: Նրանք, ի դեպ, սկսել են լավ վերաբերվել Ռուսաստանին: Նրանք ավելի ռուսամետ են դարձել»,-ասաց Սաֆարյանը:

Նա նշեց, որ Հայաստանում վերջին 2 տարում հակառուսական հռետորաբանություն չկա: «Նոր իշխանությունն ակտիվորեն հանդես է գալիս ՀԱՊԿ-ում, ԱՊՀ-ում, ԵԱՏՄ-ում Հայաստանի մասնակցության օգտին: Թավշյա հեղափոխությունից հետո Ռուսաստանի հետ պառակտում տեղի չունեցավ՝ չնայած նրան, որ իշխանության մեջ կան արեւմտամետ գործիչներ»,-հավելեց Սաֆարյանը:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը
Կողմերը մտքեր են փոխանակել նաև թեթև արդյունաբերության ոլորտում համագործակցության...
Անանյան. ՌԴ լռությունը պայմանավորված է Մոսկվայի համար Երևանի և Բաքվի միջև գործընթացների անընդունելիությամբ
Արևմուտքի ոգեշնչումը նույնպես պայմանավորված է ոչ թե հայկական շահերով․․․
Օվերչուկ. Ռուսաստանը սպասում է Փաշինյանին Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովում
Ռուսական կողմն ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին...
ՀՀ խորհրդարանի նախագահ. Մենք ճանաչում ենք նաև Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը
Չեն կարծում, որ Հայաստանն անկախ պետություն է
Հայաստանի ՊԵԿ նախկին ղեկավար. ՌԴ նախագահ Պուտինի երդմնակալությունը փորձություն կլինի Փաշինյանի համար
Նրա կարծիքով, Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավերևում մութ ամպեր են կուտակվում․․․
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Ամենաշատ