News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Ռոման Թովմասյանի որոշմամբ ձերբակալվել են Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի բնակիչներ, 21-ամյա Տիգրան Տիգրանյանը և 54-ամյա Վարդան Տիգրանյանը: Այս մասին հայտնում են SHAMSHYAN.com-ը տեղեկություններով:

Վերջիններիս նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր օր-ի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով, ովքեր կասկածվում են օգոստոսի 31-ին Երևանի Կենտրոն վարչական շրջանում խուլիգանություն կատարելու մեջ, որի ժամանակ հնչել էին պայթյունի և կրակոցի ձայներ:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները, ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները, ՀՀ քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի և ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի ծառայողների հետ, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, պարզել են, որ օգոստոսի 31-ին՝ ժամը 21:50-ի սահմաններում, Ալեք Մանուկյան փողոցի 7-րդ շենքի բակում վիճաբանություն է տեղի ունեցել նույն փողոցի բնակիչներ, 23-ամյա Հրաչյա Տիգրանյանի, 21-ամյա Տիգրան Տիգրանյանի և 54-ամյա Վարդան Տիգրանյանի, Երևան քաղաքի Շարա Տալյանի փողոցի բնակիչ, 50-ամյա Աշոտ Սարգսյանի, Երևան քաղաքի Այգեստան փողոցի բնակիչներ, 34-ամյա Հովհաննես Ավետիսյանի և 35-ամյա Տիգրան Ավետիսյանի, ինչպես նաև ոմն Դավիթի միջև:

Ըստ նախնական տեղեկությունների՝ պարզվել է, որ վիճաբանության ժամանակ Տ. Ավետիսյանը պայթեցրել է իր մոտ եղած ինքնաշեն պայթուցիչը, որի հետևանքով Հ. Ավետիսյանին պատճառվել է մարմնական վնասվածք: Պարզվել է նաև, որ ծեծկռտուքը ուղեկցվել է մասնակիցների կողմից հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, որի ժամանակ հնչեցվել են սեռական բնույթի հայհոյանքներ և միմյանց հարվածելով պատճառվել են մարմնական վնասվածքներ:

Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են արնանման հետքեր, փայտե մահակ և 2 ինքնաշեն պայթուցիկ:

 Քննիչերը պարզել են նաև, որ թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել Հ. Ավետիսյանը «աջ ազդրի բազմաբեկոր կոտրվածք» վնասվածքով:

Ոստիկաններն ու քննիչները ժամեր անց, համագործակցելով ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողների հետ, տաք հետքերով խուլիգանություն կատարելու կասկածանքով Կենտրոնի ոստիկանություն են բերման ենթարկել Տ. Տիգրանյանին, Վ. Տիգրանյանին, Ս. Տիգրանյանին, Այգեստան փողոցի բնակիչ, 42-ամյա Արթուր Հարութունյանին, Սարի Թաղի բնակիչ, 55-ամյա Արթուր Հովհաննիսյանին, Ա. Սարգսյանին, Երևան քաղաքի Գալշյան փողոցի բնակիչ, 23-ամյա Համլետ Խաչատրյանին:

 Նշված անձինք ստորագրությամբ բաց են թողնվել իսկ Տ. և Վ. Տիգրանյանները ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 31-ին կրակոցներ էին հնչել Երևանում: Ժամը 21:40-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Ալեք Մանուկյան փողոցից դեպի Այգեստան 3-րդ փողոց տանող դալանի մոտ կրակոցներ էին հնչել, կա վիրավոր:

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոլումբիայի ամենամեծ հանցավոր խմբավորումը հայտնել է, որ պատրաստ է բանակցել իշխանությունների հետ
Հանցավոր խմբավորումը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ...
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Կալիֆոռնիայում մի կնոջ են ձերբակալել, որի ճամպրուկում հայտնաբերել են նրա 5-ամյա որդու մասունքները
2022 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնի շրջանի դատավորը Անդերսոնին ձերբակալելու օրդեր է տվել
Կրասնոդարի երկրամասի դատարանը պայմանական վաղաժամկետ ազատել է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին
Ավելի վաղ VChK-OGPU Telegram ալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտարարել էր, որ մարտի 16-ին պետք է...
Սպանություն Արագածոտնի մարզի «Արծվի թեւեր» հանգստյան գոտու հարեւանությամբ. SHAMSHYAN.com
Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով․․․
Չեխիան ԱՄՆ-ին է արտահանձնում վրացի քրեական հեղինակություն Փոլադ Օմարովին
Բացի այդ, ԱՄՆ-ում Օմարովին կասկածում են այնտեղ բնակվող իրանցի լրագրող…
Ամենաշատ